Լուկա Մոդրիչը մոտ է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուն
Սպորտ
«Միլանի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուն:
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, լեգենդար ֆուտբոլիստը հնարավոր է՝ հեռանա սպորտից 2026 թվականի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո։
Ավելի վաղ իտալական հեղինակավոր Tuttosport պարբերականը տեղեկություն էր տարածել, որ 40-ամյա խորվաթն այլևս չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագիրը «Միլանի» հետ։
Լուկա Մոդրիչն իր ֆուտբոլային ճանապարհին հասել է բացառիկ բարձունքների։ 2018 թվականին նա արժանացել է «Ոսկե գնդակին» և դարձել աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Իսկ Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած տարիներին նա 6 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 4 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ տիրացել Իսպանիայի գավաթին և 5-ական անգամ հաղթել Իսպանիայի ու ՈւԵՖԱ-ի սուպերգավաթներում, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնությունում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել