Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Փաշինյանի նոր տրյուկը...

Վերլուծական

Հայաստանում շուտով խորհրդարանական ընտրություններ են, ուստի՝ պայմանավորված հենց այս հանգամանքով՝ ներքաղաքական դաշտում գործունեություն ծավալող քաղաքական ուժերն ամեն ինչ անում են՝ հնարավորինս հարմարավետորեն դիրքավորվելու ու ըստ արժանվույնս պատրաստվելու իրենց համար ճակատագրական այդ օրվան: Իհարկե, ասել, թե այս մի քանի ամիսը բավարար կարելի է համարել՝ ժողովրդի աչքում կուսակցությունների չեղած վարկանիշը բարձրացնելու ու ժողովրդականության գոնե նվազագույն չափաբաժին ապահովելու համար, սխալմունք կլիներ, բայցևայնպես՝ հայրենի քաղաքական ուժերը, դատելով սկիզբ առած ինչ-ինչ գործընթացներից, փորձում են չհուսահատվել ու ճիգերի մի վերջին լարումով կանխել սեփական կործանումը:

Ինչպես արդեն հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այլևս վարչության նոր նախագահ ունի. Սասուն Միքայելյանն է, ով կուսակցության արտահերթ համաժողովում ընտրվել է այդ պաշտոնում ու արդեն հասցրել բավական խոստումնալից ելույթով հանդես գալ: Ի դեպ՝ պետք է նշել, որ իր ելույթում Միքայելյանը բավական մեծ տեղ էր հատկացրել երիտասարդներին՝ նրանց համարելով երկրի վաղվա տերերը, որոնց պետք է հնարավորինս ակտիվորեն ներգրավել երկրում տեղի ունեցող պրոցեսներում: Ավելին՝ կուսակցությունը հանդես է եկել անթաքույց ցանկությամբ՝ առաջիկայում վերածվելու այն ձգողական առանցքի, որի շուրջ կհամախմբվեն բոլոր ընդդիմադիրները:

Ինչ խոսք՝ բարի ցանկություններ կարող են ունենալ բոլորն՝ առանց բացառության, բայց այստեղ գլխավոր հարցն այն է, թե որքանով են միմյանց համապատասխանում ցանկություններն ու հնարավորությունները: Փաստ է, որ քաղաքականությունը մարդկային գործունեության այն բնագավառներից է, ուր հաջողության հասնելու համար միայն բավարար նյութական միջոցների առկայությունն ամենևին էլ բավարար պայման չի կարող դիտարկվել՝ հասնելու այն նպատակակետին, որին ձգտում ես. առավել կարևոր գործոններից է ժողովրդականությունը, առանց որի թե՛ փողը, թե՛ նույնիսկ վարչական լծակները չեն կարող ապահովել անհրաժեշտ արդյունք: Սույն հանգամանքն, անշուշտ շատ ավելի ցցուն է արտահայտված հատկապես ոչ իշխանական կուսակցությունների պարագայում, որոնք, չունենալով վարչական լծակներ ու անհատակ նյութական ռեսուրսներ, հաճախ ստիպված են լինում ապավինել ժողվրդի բարեհաճությանը: Եվ ուրեմն՝ մի շատ բնական հարց կարող է առաջանալ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» որքանո՞վ կարող է համապատասխանել վերոհիշյալ չափանիշներին. բացառաիկ խորաթափանցություն ունենալ պետք չէ՝ հասկանալու համար, որ ՔՊ-ն նման պոտենցիալ չունի: Միայն ՏԻՄ ընտրությունները բավարար են՝ համոզվելու, որ սա մի կուսակցություն է, որը, մեղմ ասած, չի կարող պարծենալ իր լայն ժողովրդականությամբ ու ունեցած պոտենցիալով, քանի որ ինչպես կյանքը ցույց տվեց, ժողովուրդն այս քաղաքական ուժին ամենևին էլ չի դիտարկում որպես ռեալ ուժ, որը կարող է իրական պայքար մղել հասարակության շահերի համար, որը կարող է մեր վաղվա օրվա առհավատչյան դառնալ: Ի դեպ՝ վաղվա օրվա մասին. ավելորդ չէր լինի նկատել, որ առավելապես երիտասարդական դեմքով հանդես գալ փորձող սույն ուժը միանգամայն անհասկանալի պատճառներով իրեն առաջնորդողի դերում տեսնում է ավագ սերնդից մեկին, ում՝ հայրենիքի առաջ ունեցած վաստակը չնայած անուրանալի է, բայց որը կլասիկ իմաստով քաղաքական գործիչ չի կարող համարվել. Միքայելյանը իսկական հայրենիքի զինվոր է, բայց ոչ երբեք քաղաքական գործիչ: Չնայած միգուցե սրան էլ ինչ-որ բացատրություն կարելի է գտնել, չէ՞ որ ասենք նույն երիտասարդ Փաշինյանը բավական հաջող կերպով արդեն իսկ հաջողացրել էր իր չմտածված քայլերի պատճառով զրոյացնել կուսակցության՝ առանց այն էլ նվազ վարկանիշն ու այն հավասարեցնել զրոյին. չի բացառվում, որ հենց այս հանգամանքն է դեր խաղացել՝ ավագ սերնդի վրա խաղադրույք կատարելու մասին որոշման հարցում:

Ինչպիսին էլ լինեն ներկուսակցական հաշվարկները, որքան էլ հնչեղ լինեն ամբիոնից հնչող ելույթները, անհերքելի աքսիոմ է այն, որ եթե դրանք չլինեն իրատեսական ու պատված լինեն ուտոպիստական մշուշով, դրանք երբեք կյանքի չեն կոչվելու՝ մնալով այդպես էլ անիմաստ դեկլարացիաներ. մանիֆիստների ժամանակները վաղուց մնացել են անցյալում...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված