«Բարեգործությունը խոսքեր չի սիրում». Հայր Անդրանիկ Կռանյան
Հասարակություն
Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայ կաթողիկե Զմմառի Պատրիարքական միաբան, բառարանագետ, հրապարակախոս և բարերար Հայր Անդրանիկ Կռանյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա ազգանվեր գործունեությունը, հայապահպանությանն ուղղված բարեսիրականծրագրերը, ակտիվ մասնակցությունը Սիրիայի հայկական համայնքի վերականգնման աշխատանքներին:
Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցությանը, համայնքի իրավիճակին, խնդիրներինու հեռանկարներին վերաբերող հարցեր:
Հայր Անդրանիկը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար, նախարարին ներկայացրեց իրականացրածաշխատանքները, բարեսիրական ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց մասնակցել նախարարության նախաձեռնած «Սահմանապահ գյուղերի աջակցություն» շարժմանը, ակտիվացնել մասնակցությունը նախարարության ծրագրերին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն