Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է
Սպորտ
«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Մոհամմեդ Սալահը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Սալահը լավագույնն է ճանաչվել ՈՒԵՖԱ-ի կայքում անցակցված հարցման արդյունքում:
Մրցաշարի առաջին տուրում անգլիական ակումբը 2:2 հաշվով էր ավարտել հանդիպումը «Սևիլիա»-ի հետ, իսկ Սալահը դարձել էր գոլի հեղինակ:
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Նեյմարը (ՊՍԺ), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Թայսոնը («Շախտյոր»), Ռոմելու Լուկակուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Խամես Ռոդրիգեսը («Բավարիա»):


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը