Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք ՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլել Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան 2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար ՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ Երևան Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասը Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր Բրազիլիայի մեկ քաղաքում փոթորիկը վնասել է շուրջ 8 հազար տուն 

Դավիթ Բաբայանը՝ Լապշինի՝ միջազգային ատյաններ դիմելու մտադրության մասին

«Այն, ինչ տեղի ունեցավ Լապշինի հետ, միջազգային հանրության համար լուրջ մարտահրավեր է, որովհետև մենք տեսնում ենք ոչ այլ ինչ, քան Հոլոքոստի շարունակություն մեկ անձի նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Ալեքսանդր Լապշինի՝ բլոգում կատարած վերջին գրառման մասին:

Դ. Բաբայանի խոսքով՝ հիմա մենք տեսնում ենք, որ Հոլոքոստը շարունակվում է, և դրա համար միջազգային հանրությունը պետք է ամենալուրջ հետևությունները կատարի: Անդրադառնալով նրան, որ Լապշինը ծրագրում է և նպատակ ունի դիմել տարբեր միջազգային ատյաններ՝ Դ. Բաբայանն ասաց.

«Սա շատ կարևոր է, որովհետև նացիզմի դեմ պետք է վճիռ կայացվի ևս մեկ անգամ: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Լապշինի հետ, մենք դրա մասին խոսել ենք, ասել ենք, որ շինծու է, այսպես կոչված, նամակը, և այդ մարդը տղամարդկություն է ցուցաբերել, ավելին, նաև ցուցաբերում է պարկեշտություն և մաքրություն, որովհետև չի կաշառվել Ադրբեջանի կողմից, եթե կաշառված լիներ՝ չէր դիմի նման քայլերի, նման հայտարարություններ չէր անի, և ինքն ուզում է, որ աշխարհն իմանա ճշմարտությունն այդ ռեժիմի մասին»:

Հիշեցնենք, որ Լապշինն իր գրառման մեջ անդրադարձել էր նաև հայերին. «Հայեր, դիմացե՛ք: Այս մարդիկ ուզում են ձեզ տեսնել մահացած, և վերջ: Ու եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքորոշման թուլացման հետևանքով կորցնեք Ղարաբաղը՝ իմացեք, որ նրանք կգան ձեզ կոտորելու։ Ինչպես թուրքերը 100 տարի առաջ։ Գազանացումն արդեն գերազանցել է բոլոր թույլատրելի սահմանները»:

Դ. Բաբայանը գտնում է՝ սա ոչ թե հայամետ քայլ է, այլ սա ընդհանրապես մարդկության համար է, մարդու արժանապատվության, մարդու իրավունքների պահպանությանն ուղղված քայլ է, որը, ըստ նրա՝ պետք է անպայման հաջողությամբ պսակվի.

«Լապշինը պետք է հաղթի, որպեսզի ցույց տա, որ նացիզմը չպետք է շարունակվի: Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան համակենտրոնացման նոր ճամբար, սա խրականություն է բոլորի նկատմամբ, սա Հոլոքոստի շարունակությունն է, ուրիշ ոչ մի բան: Միջազգային հանրությունը պետք է այդ երևույթները խորությամբ քննարկի և համապատասխան վճիռ կայացնի»:

Դ. Բաբայանը նաև հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, որ Լապշինի դեպքից հետո Արցախ այցելուների թիվը մեծացել է, և, որ այսօր այնտեղ կայանալիք գինու փառատոնին 10 բոլոգերներ են գնալու մասնակցեն.

«Այդպիսի միջոցառում պետք է տեղի ունենա, բլոգերները տարբեր երկրներից են, և ընդհանրապես ոչ միայն՝ Լապշինի հետ կապված, տարեցտարի միշտ էլ ավելանում է Արցախ այցելողների թիվը, իսկ բլոգերների, ընդհանրապես ԶԼՄ-ների մարդկանց հոսքը նույնպես կտրուկ ավելացել է, և սա նաև ինչ-որ տեղ միջազգային հանրության պատասխանն է բռնություններին նույն Լապշինի նկատմամբ, դրանով իրենք ցույց են տալիս, որ չեն ահաբեկվում ֆաշիզմով և նացիզմով, իրենք գալու են Արցախ, նախ՝ որովհետև սա նորմալ, ազատ, գեղեցիկ երկիր է և հետաքրքրություն է ներկայացնում, երկրորդ՝ սա նաև յուրովի մի բողոք է նույն Ադրբեջանին: Եթե Ադրբեջանը թե՛ իրավական, թե՛ քաղաքական դաշտում համապատասխան գնահատականի չարժանանա, սա կլինի մեծ հարված միջազգային հանրությանը, միջազգային իրավունքին:

Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, որ նա նացիզմ է քարոզում, որ շատ վտանգավոր է, բայց հատկապես եվրոպական մի շարք երկրների շահերից չէր բխում դա, իսկ այսօր տեսնում ենք, որ նույն ահաբեկչությունն իրենց դռներն է ծեծում. ամեն օր, ամեն ժամ սպասում են մի սարսափելի պայթյունի այդ երկրներում: Ժամանակին պետք է այդ համաճարակի դեմ պայքարել, որպեսզի չմեծանա ու չտարածվի: Հիմա միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա»:

Աղբյուրը՝ 168.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ ԵրևանՆորվեգիան և Ուկրաինան ցանկանում են խորացնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի ոլորտում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄերցը շարունակում է սպառնալ արգելափակել ԵՄ բյուջեն Ուկրաինայի պատճառովՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիրՍերբիայում աշակերտը կրակել է դպրոցի ուսուցչի վրա։Բրազիլիայի մեկ քաղաքում փոթորիկը վնասել է շուրջ 8 հազար տունԿալիֆոռնիայում ձերբակալել են հեղափոխության կոչեր արած և ոստիկաններին սպառնացած տղամարդուՆիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-իՉենք տալու Փաշինյանի մուրացած 6 ձայնը․ թող հրաժարական տա․ Սևակ ԽաչատրյանԵՄ-ում պարարտանյութ արտադրողները գնաճի պատճառով փակում են գործարանները Կինը ծեծել է ամուսնուն, ապա հրկիզել․ Դասվարը քաշքշել է աշակերտին՝ պատռել հագուստըԻնդոնեզիայում քաղցրավենիքի գործարանի հրդեհը 26 մարդու կյանք է խլելՌյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի Արծաթե բադ ու խեցգետին․ Մորգանի ապուրամանը կարող է վաճառվել գրեթե 8 միլիոն դոլարովՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորումԵվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալԻրանում երգչուհին առանց հիջաբի ելույթ ունենալու համար մտրակի 74 հարվածի է ենթարկվելԵրևանի «Հաղթանակ» զբոսայգում տղամարդու մարմին են գտելԻրանում առանց հիջաբի երգելու համար երգչուհուն մտրակի 74 հարված են հասցրելԻրանը սպառնում է հարվածել Եվրոպային․ Ռուսաստանի գաղտնի կորուստներն ու միջուկային նոր վտանգըԵզրաս արքեպիսկոպոսը պատրիարք Կիրիլին է փոխանցել Գարեգին Բ-ի շնորհավորանքները՝ ծննդյան 80-ամյակի առթիվՌուսաստանն ընդլայնում է Ֆինլանդիայի սահմանամերձ կայազորը․ զինուժը կհասնի 11 հազարիՇուշիում, Վարանդայում և Քարվաճառում ծածանվող ադրբեջանական դրոշը նաև Թուրքիայի հպարտությունն է․ ԷրդողանՖյուրերը որոշել է ազգի պապան դառնալ, բայց դա չի տեսնի․ Գեղամ ՄանուկյանԵՄ-ն խաղաղության և ժողովրդավարության տարածք է, որը խթան է Հայաստանի համար․ ՓաշինյանԹեհրանն ու Բաքուն նոր պայմանավորվածություն են ձեռք բերել Կասպից ծովի նավթի ու գազի շուրջՌումինիան բարձր է գնահատում ՀՀ-ի հանձնառությունը՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու հարցումՌումինիան իր նավահանգիստներով ՀՀ-ի համար դարպաս է դեպի եվրոպական շուկաներ․ ՓաշինյանԹեհրանը վերջնագիր է ներկայացնում Վաշինգտոնին․ առանց յոթ պայմանների բանակցություններ չեն լինիՌուսական զորքերը նոր առաջխաղացման մասին են հայտնում Զապորոժիեի մարզումՋրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը Ինչու է արցախցիների անձնագրում գրվում «Ադրբեջան» . Ռուսական առաջխաղացում, Իրանի վերջնագիր, տագնապ Ռումինիան իր նավահանգիստներով ՀՀ-ի համար դարպաս է դեպի եվրոպական շուկաներ․ ՓաշինյանԵվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաները Միրզոյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի կնքման հարցում ՀՀ մոտեցումներըԻրանի բանակի հրամանատարը կոչ է արել ամեն օր խստացնել Հորմուզի նեղուցի փակման ռեժիմըՉինաստանն ու Հնդկաստանը կարող են ռեկորդային ծավալով ռուսական նավթ ներմուծել
Ամենադիտված