Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Ռուսաստանի Վորոնեժ մարզի Բորիսոգլեբսկ քաղաքի թռիչքուղու մոտակայքում վթարվել է ուսումնառազմական Յակ-130 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ ինքնաթիռը վթարվել է փորձնական թռիչք կատարելիս։
Նշենք, որ ռազմական գերատեսչությունից տեղեկացնում են, որ ինքնաթիռի անձնակազմը վթարից առաջ կարողացել է կործանիչը հեռացնել շենքերով շրջապատված տարածքից:
ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ երկու օդաչուն վայրէջք կատարելուց հետո կապի են դուրս եկել։ Վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը