Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում Թրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և Վենեսուելայում Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic Թրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին 

Ի՞նչ խնդիր է լուծում Վիգեն Սարգսյանը

Վերլուծական

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստան-Սփյուռք համաժողովում ներկայացնելով իր Ազգ-բանակ հայեցակարգը, հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է նախաձեռնություն, որ պետպաշտոնյաներն իրենց հայտարարագրում անպայման նշեն նաեւ բանակում ծառայելու մասին: Թե ինչ է սպասվում չծառայած պաշտոնյային, Վիգեն Սարգսյանը չի ասել: Վաղ թե ուշ՝ այս հարցը պետք է քննարկման առարկա դառնար ՊՆ-ում և արժանանար համարժեք մեկնաբանության: Սակայն ասել, որ Վիգեն Սարգսյանի այս նախաձեռնությունը կարող է լուծել խնդիրը՝ սուտ կլինի: Պաշտպանության նախարարը նոր նախաձեռնության մասին հայտնեց հենց Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում, ինչն արդեն իսկ հիմք է տալիս մտածելու, որ սա ոչ այլ ինչ է, քան Ազգ-բանակ հայեցակարգի հերթական PR ակցիան, այս անգամ արդեն՝ նոր ականջների և աչքերի համար: Մյուս կողմից՝ Վիգեն Սարգսյանը նախաձեռնության մասին խոսում է հենց այս հարթակում, ցանկանալով այն առանձնացնել ամենօրյա հայտարարությունների տրամաբանությունից: Նախաձեռնությունն ինքնին գովելի է, սակայն ՊՆ-ն չի ներկայացնում այն վերահսկման մեխանիզմները, որոնք պետք է նպաստեն խնդրի համակարգային լուծմանը: Չմոռանանք՝ դեռ ամիսներ առաջ Factor.am լրատվական կայքը հրապարակել էր այն պաշտոնյաների անունները, որոնց տղաները բանակ չեն զորակոչվել: Շատերը հենց Վիգեն Սարգսյանին մեղադրեցին այս արտահոսքի համար, եթադրելով, որ նա այդպիսով քաղաքական հաշիվներ է մաքրում:  Արդյոք դա այդպես էր թե ոչ՝ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ այժմ Վիգեն Սարգսյանն ապահովագրված է նման տհաճ պատմությունների կիզակետում հայտնվելուց, չէ՞ որ կլինեն հայտարարագրեր, և պաշտոնյաները կմնան մեն-մենակ իրենց խղճի և մամուլի ներկայացուցիչների հետ: Այսպիսով, Վիգեն Սարգսյանը ոչ թե խնդիրն է լուծում, այլ պարզապես իրենից հեռացնում է քննադատության սլաքները, իսկ այդպիսիք կլինեն, քանի որ հանրությունը դեռևս լուրջ պատճառներ ունի մեր պաշտոնյաների օրինապաշտության և հայրենասիրության վրա կասկածելու համար:

Հ.Գ. Նկատենք, որ իրենց որդիներին տարբեր ճանապարհներով զորակոչից ազատած պաշտոնյաներից շատերն առիթը բաց չեն թողնում մեկնելու սահման եւ զինվորների հետ «սելֆիներ» անելու: Ամենալավ վիճակագրությունը Զինվորն է տալիս, իսկ զինվորները մեր զավակներն են և խուլ ու համր չեն. ամեն ինչ տեսնում, լսում, ասում են։

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի
Ամենադիտված