Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակը

Վերլուծական

Կառավարությունը ԱԺ է ներկայացրել  Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված և արդեն հանրությանը հայտնի համաձայնագիրը, որը ոչ ավել, ոչ պակաս՝ հիմք է ստեղծում Հայաստանի Զինված ուժերի և սպառազինության նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության համար: Խոսքը «2016թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին համաձայնագրի» մասին է: Այս պայմանագիրն արդեն իսկ լուրջ մտահոգության առիթ է դարձել. փորձագետների կարծիքով՝ սա ՌԴ հերթական քայլն է՝ միտված հայկական զինված ուժերը անկախությունից և ազատ գործելու հնարավորությունից զրկելուն: Որովհետեւ ակնհայտ է՝ այս պայմանագրի համաձայն՝ ՌԴ-ն ցանկացած պահի կարող է վերահսկող խմբին ուղարկել՝ ծանոթանալու, թե որտե՞ղ է գտնվում տվյալ սպառազինությունը, ի՞նչ նպատակներով է օգտագործվելու: Դրանով իսկ ռուսական կողմը մեզ հասկացնում է, որ եթե այդքան էժան է զենք տալիս, ուրեմն միայն իր ուզած ուղղությամբ պետք է կրակել: Մինչ օրս ՊՆ-ից հնչած կցկտուր մեկնաբանություններից այդպես էլ պարզ չդարձավ՝ արդյոք զենք մատակարարողը, այս դեպքում՝ ՌԴ-ն, իրավունք ունի՞ հսկողություն իրականացնող խմբի ստուգումներից հետո եզրակացություն տալ՝ տվյալ զինտեխնիկան ռազմական որոշակի գործողության դեպքում պե՞տք էր օգտագործվեր, թե՞ ոչ:

Համաձայնագրի 8-րդ հոդվածը սահմանում է. «Այն Կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, պարտավոր է ներկայացնել հայտում նշված ռազմական նշանակության արտադրանքը, ինչպես նաեւ դրա նպատակային օգտագործումը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը։» Սա ենթադրում է, որ եթե, աստված մի արասցե, Հայաստանը ստիպված լինի գործի դնել ՌԴ-ից գնված զենքը, ապա նախևառաջ պետք է ռուսական կողմին համակողմանի փաստարկներ տրամադրի: Այսինքն՝ ռուսական կողմն է որոշելու՝ արդյո՞ք նպատակահարմար է այդ զենքով պաշտպանել, ասենք, Տավուշի սահմանամերձ բնակչությանը, թե՞ նրանք պետք է մատնվեն բախտի քմահաճույքին: Իսկ նրանց համար, ովքեր պնդում են, որ մեր ռազմաքաղաքական դաշնակիցը նման քայլի չի գնա, հիշեցնենք՝ այդ նույն ռազմաքաղաքական դաշնակիցն էր, որ ապրիլյան պատերազմի ամենաթեժ պահին կտրուկ արգելեց Հայաստանին C300 համալիրը հասցնել Արցախ:

Այս պայմանագրի վավերացմամբ Հայաստանն ինքն իրեն կդնի անելանելի վիճակի մեջ: Անելանելի՝ քանի որ մենք զենք ենք գնում հիմնականում ՌԴ-ից, չմտածելով այլ շուկաների մասին: Արդյունքում՝ մեզ պետք է թելադրեն, թե մենք ինչպես, երբ և ում դեմ դրանք կարող ենք կիրառել: Այս պարագայում ավելորդ է խոսել Իսկանդերների առկայության մասին, քանի որ նույն հաջողությամբ Հայաստան կարող էին ուղարկել նաև համակարգի մակետը: Եվ արդյո՞ք նման պայմանագրի վավերացումից հետո Սերժ Սարգսյանը նույն վստահությամբ կկարողանա հայտարարել, որ հարկ եղած պահին վայրկյան անգամ չի մտածի Իսկանդերի կոճակը սեղմելուց առաջ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2008 թվականի իրադարձությունների օրերին բառացիորեն հայտարարել է հետևյալը՝ եթե մեր տան մեջ մեզ սպանում են, մենք դիտորդի կարգավիճակում չենք մնա: Կկարողանա՞ն արդյոք այս նույն մեսիջը Հայաստանի իշխանությունները ուղղել Մոսկվային, թե՞ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ–ից՝ Հայ-ռուսական միացյակ զորախմբից հետո էլ սա կդառնա երրորդ և վերջին կապիտուլյացիան…

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված