Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլել Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան 2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար ՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ Երևան Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասը Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր Բրազիլիայի մեկ քաղաքում փոթորիկը վնասել է շուրջ 8 հազար տուն Նիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-ի Չենք տալու Փաշինյանի մուրացած 6 ձայնը․ թող հրաժարական տա․ Սևակ Խաչատրյան Կինը ծեծել է ամուսնուն, ապա հրկիզել․ Դասվարը քաշքշել է աշակերտին՝ պատռել հագուստը 

«ՀԺ». Կարեն Կարապետյանը ուղիղ հարվածեց Սերժ Սարգսյանի աքիլեսյան գարշապարին՝ շախ եւ մա՞տ

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Կարեն Կարապետյանը որոշել է զարմացնել իր դիմացկունությամբ եւ քաղաքական հմտություններով: Վարչապետի պաշտոնում նրա նշանակումից հետո բոլորը միակարծիք էին, որ Կարապետյանը քաղաքական ֆիգուր չէ, իսկ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականի հայտնի պատմությունը հիմք էր տվել եզրակացնելու, որ նա նաեւ թույլ նյարդեր ունի եւ ինչ-որ իրավիճակների առաջ արագ ընկրկում է:

Սերժ Սարգսյանն արդեն երկար ժամանակ ամեն ինչ անում է, որպեսզի այդպիսի իրավիճակ ստեղծի՝ Կարապետյանին դրդելու հրաժարականի, բայց, կարծես թե, ոչ մի կերպ դա չի հաջողվում: Ընդ որում, Սարգսյանն այս ընթացում, կարծես թե, օգտագործել է իր զինանոցի բոլոր գործիքներն ու զինատեսակները: Հնարավոր է, իհարկե, որ նա թաքուն պահած ինչ-որ փամփուշտ դեռ ունի, սակայն առայժմ ակնհայտ է, որ դադար է վերցրել եւ չի պատրաստվում այն օգտագործել:

Մինչ այդ վարչապետն իր փամփուշտներն է արձակում: Երեկ Հայաստան-Սփյուռք համաժողովում ելույթ ունենալու հերթը նրանն էր:

Ճանաչելով Սերժ Սարգսյանի քաղաքական ձեռագիրը՝ կարող ենք ենթադրել, որ նա ամեն ինչ արել է, որ մինչեւ այս համաժողովը Կարեն Կարապետյանն արդեն երկրի վարչապետ չլիներ եւ չմասնակցեր սույն շատ կարեւոր միջոցառմանը: Դրա համար Սարգսյանը, իհարկե, լուրջ պատճառներ ուներ: Հայտնի է, որ Սփյուռքում Հայաստանի գործող իշխանություններին այնքան էլ խանդավառ չեն ընդունում, շատ հարցերում վերապահումներ եւ դժգոհություններ ունեն: Այս իրավիճակում Կարեն Կարապետյանն իր եվրոպական կերպարով կարող է լուրջ այլընտրանք դառնալ Սփյուռքի հեղինակավոր գործիչների համար: Շատ տարօրինակ է, բայց վերջին շրջանում, այսինքն՝ ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր օղակը սեղմել վարչապետի շուրջը, Արեւմուտքից վերջինիս լուրջ աջակցություն էր ցուցաբերվում:

Սա տարօրինակ է, որովհետեւ Կարեն Կարապետյանը ռուսական քաղաքական եւ գործարար շրջանակների հետ փոխկապակցված անձ է, ուստի պետք է մերժված լիներ Արեւմուտքի կողմից: Սակայն արդեն մի քանի ամիս է՝  Հայաստանում ԱՄՆ-ի եւ Եվրամիության դեսպանների ամեն երկրորդ խոսքը վարչապետի բարեփոխումները ողջունելն է, նրան խրախուսելը: Արդյոք սա նշանակում է, որ վարչապետը ռուսական պլատֆորմից սահուն անցում է կատարել արեւմտյան պլատֆորմ, շատ դժվար է ասել: Իսկ գուցե նա, պահպանելով առաջինը,  շահել է նաեւ երկրորդի համակրա՞նքը: Ամեն դեպքում Արեւմուտքից այս ակնհայտ աջակցության պարագայում, Սփյուռքի սիրտն էլ շահելով՝ վարչապետը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Սերժ Սարգսյանի համար:

Լիբանանահայ գործիչ Համբիկ Մարտիրոսյանը վարչապետին հարց ուղղելիս շնորհակալություն է հայտնել նրան վերջին մեկ տարվա գործունեության համար, ասել է, որ նա «հեղափոխական գործիչ է, իսկական շախմատ խաղացող, որը շախ արեց ու մատ ցույց տվեց որոշ մարդկանց ու հեռացրեց քաղաքական դաշտից»: Իսկ հարցը եղել է հետեւյալը. «Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյոք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա»: Կարեն Կարապետյանը հենց մեկ բառով էլ պատասխանել է՝ «այո՛»:

Այս ձոնը, հարցուպատասխանը չեն կարող պատահականություն լինել: Իսկ դա նշանակում է, որ Կարեն Կարապետյանը լուրջ է տրամադրված, եթե դիմում է քաղաքականության մեջ հաճախ օգտագործվող նման հնարքների:

Նա նաեւ շատ բազմանշանակ է պատասխանել 2018-ին Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հավանականության մասին հարցին: «Եկեք այսպես ասենք, մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Երբ կլինի ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- ասել է Կարեն Կարապետյանը: Սույնով նա արժեզրկել է տարբեր մեծ ու փոքր ՀՀԿ-ականների անձնուրաց լոբբինգը Սերժ Սարգսյանի օգտին, երբ նրանք երբեմն սրտաճմլիկ հիմնավորումներ են բերում, թե ինչու պետք է Սարգսյանը մնա պետության գլուխը:

«Կառավարությունը ձեռնարկում է համալիր միջոցառումներ դատական համակարգի անկախությունը եւ անաչառությունը ապահովելու համար։ Մենք որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, աշխատում ենք պետական ծառայողի կերպարի վրա»,- ասաց վարչապետը՝ ուղիղ հարվածելով Սերժ Սարգսյանի իշխանության աքիլեսյան գարշապարին:

Եվ վերջին մահացու հարվածը. «Հաջորդ տարի աշնանը մենք նախատեսում ենք կազմակերպել մեծ տնտեսական եւ ներդրումային ֆորում Հայաստանում... Տրամադրված ենք այդ ֆորումը դարձնել ամենամյա»:

Բանն այն է, որ հաջորդ տարի աշունը 2018-ի ապրիլից հետո է: Փաստորեն, Կարեն Կարապետյանը պատրաստվում է այդ ժամանակ մեծ ֆորում հյուրընկալել Հայաստանում: Վարչապետի ինքնավստահությունը իսկապես տպավորում է, կամ գուցե մե՞նք ենք այս ընթացքում ինչ-որ բան բաց թողել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ ԵրևանՆորվեգիան և Ուկրաինան ցանկանում են խորացնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի ոլորտում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄերցը շարունակում է սպառնալ արգելափակել ԵՄ բյուջեն Ուկրաինայի պատճառովՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիրՍերբիայում աշակերտը կրակել է դպրոցի ուսուցչի վրա։Բրազիլիայի մեկ քաղաքում փոթորիկը վնասել է շուրջ 8 հազար տունԿալիֆոռնիայում ձերբակալել են հեղափոխության կոչեր արած և ոստիկաններին սպառնացած տղամարդուՆիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-իՉենք տալու Փաշինյանի մուրացած 6 ձայնը․ թող հրաժարական տա․ Սևակ ԽաչատրյանԵՄ-ում պարարտանյութ արտադրողները գնաճի պատճառով փակում են գործարանները Կինը ծեծել է ամուսնուն, ապա հրկիզել․ Դասվարը քաշքշել է աշակերտին՝ պատռել հագուստըԻնդոնեզիայում քաղցրավենիքի գործարանի հրդեհը 26 մարդու կյանք է խլելՌյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի Արծաթե բադ ու խեցգետին․ Մորգանի ապուրամանը կարող է վաճառվել գրեթե 8 միլիոն դոլարովՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորումԵվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալԻրանում երգչուհին առանց հիջաբի ելույթ ունենալու համար մտրակի 74 հարվածի է ենթարկվելԵրևանի «Հաղթանակ» զբոսայգում տղամարդու մարմին են գտելԻրանում առանց հիջաբի երգելու համար երգչուհուն մտրակի 74 հարված են հասցրելԻրանը սպառնում է հարվածել Եվրոպային․ Ռուսաստանի գաղտնի կորուստներն ու միջուկային նոր վտանգըԵզրաս արքեպիսկոպոսը պատրիարք Կիրիլին է փոխանցել Գարեգին Բ-ի շնորհավորանքները՝ ծննդյան 80-ամյակի առթիվՌուսաստանն ընդլայնում է Ֆինլանդիայի սահմանամերձ կայազորը․ զինուժը կհասնի 11 հազարիՇուշիում, Վարանդայում և Քարվաճառում ծածանվող ադրբեջանական դրոշը նաև Թուրքիայի հպարտությունն է․ ԷրդողանՖյուրերը որոշել է ազգի պապան դառնալ, բայց դա չի տեսնի․ Գեղամ ՄանուկյանԵՄ-ն խաղաղության և ժողովրդավարության տարածք է, որը խթան է Հայաստանի համար․ ՓաշինյանԹեհրանն ու Բաքուն նոր պայմանավորվածություն են ձեռք բերել Կասպից ծովի նավթի ու գազի շուրջՌումինիան բարձր է գնահատում ՀՀ-ի հանձնառությունը՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու հարցումՌումինիան իր նավահանգիստներով ՀՀ-ի համար դարպաս է դեպի եվրոպական շուկաներ․ ՓաշինյանԹեհրանը վերջնագիր է ներկայացնում Վաշինգտոնին․ առանց յոթ պայմանների բանակցություններ չեն լինիՌուսական զորքերը նոր առաջխաղացման մասին են հայտնում Զապորոժիեի մարզումՋրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը Ինչու է արցախցիների անձնագրում գրվում «Ադրբեջան» . Ռուսական առաջխաղացում, Իրանի վերջնագիր, տագնապ Ռումինիան իր նավահանգիստներով ՀՀ-ի համար դարպաս է դեպի եվրոպական շուկաներ․ ՓաշինյանԵվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաները Միրզոյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի կնքման հարցում ՀՀ մոտեցումներըԻրանի բանակի հրամանատարը կոչ է արել ամեն օր խստացնել Հորմուզի նեղուցի փակման ռեժիմըՉինաստանն ու Հնդկաստանը կարող են ռեկորդային ծավալով ռուսական նավթ ներմուծել Փաշինյանը Ռումինիայի նախագահի հետ ստորագրում է ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրԱՄՆ բանակը, հնարավոր է, պատրաստ չէ զորքեր տեղակայել Չինաստանի հետ հակամարտության դեպքում Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր անձնական օրագրերում նկարագրել է սատանայի հետ հանդիպումներըԲահրեյնի արժութային պահուստները վեց ամսում նվազել են ավելի քան կեսով
Ամենադիտված