«ՉԻ»․ Արմեն Աշոտյանը` Բաբլոյանի խորհրդատո՞ւ
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ» տեղեկություններով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովում նորամուծություններ կատարող Արա Բաբլոյանի խորհրդատուն ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է։
«Հենց նրա խորհրդով էլ Բաբլոյանը չի նեղացրել ոչ մի լրատվամիջոցի` 105 պատգամավորի համար հավատարմագրելով 280 լրագրողի։ Աշոտյանը Արա Բաբլոյանին բարեկամաբար խորհուրդ է տվել նաեւ ֆինանսական որեւէ փաստաթուղթ չստորագրել՝ այդ պատասխանատվությունը թողնելով աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն