Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ո՞ւմ էր ուղղված Խաչատուր Սուքիասյանի մեսիջը...

Վերլուծական
Երեկ ՀՀ ՊՆ-ում անկախության 26-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա է եղել նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով, ի վերջո խախտել է երկար տևած լռությունը և լրագրողների հետ կիսվել ՀՀ տնտեսության, վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության վերաբերյալ իր մոտեցումներով: Անդրադառնալով Կարեն Կարապետյանի մեկամյա կառավարմանը, Սուքիասյանը նշել է, որ կարևորում է երկրում մթնոլորտ փոխելը, հավասար պայմանների ստեղծումը, և եթե բոլոր ենթակառուցվածքներն աշխատեն, ըստ Սուքիասյանի՝ ներդրումներն ուղղակի կհոսեն Հայաստան: «Ինձ պետք չի, որ Հայաստանում այսինչը կամ այնինչը ներդրում անեն: Դրսից գումարները մեզ վնասում են»,- հավելեց Խաչատուր Սուքիասյանը:
 
Սուքիասյանի այս հայտարարությունը, մեղմ ասած, տարակուսելի է հնչում, քանի որ գաղտնիք չէ՝ ցանկացած ներդրում, այն էլ Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակում, միայն դրական կարելի է գնահատել: Օտարերկրյա ներդրումները հույժ կարևոր են Հայաստանի համար՝ ոչ միայն տնտեսական աճին նպաստելու և լրացուցիչ ներդրումներ, այլև կառավարման նոր մշակույթ ներգրավելու տեսանկյունից, որի միջոցով նաև ցույց կտանք, որ մեր երկիրը բաց է, որը բազմապատիկ դրական ազդեցություն կունենա մեր կյանքի այլ ոլորտների, օրինակ՝ զբոսաշրջության վրա: Խոշոր ներդրումների պարագայում նաև պետության համար շատ հեշտ է վերահսկել և կանխել կեղտոտ փողերի հոսքը Հայաստան: Եթե Սուքիասյանի ասած ներդրումները վերաբերվեին թուրքական, կամ ասենք՝ ադրբեջանական կապիտալին՝ ինչը անշուշտ նոնսենս կլիներ, ապա ինչ-որ տեղ նրա հետ կարելի էր համաձայնվել: Դա նույնիսկ կարելի կլիներ դիտարկել իբրև սպառնալիք ազգային անվտանգությանը: Սակայն այս պարագայում Սուքիասյանի հայտարարությունը, մեղմ ասած, տարօրինակ է հնչում: Հարց է առաջանում՝ ո՞ւմ էր ուղղված Սուքիասյանի այս մեսիջը, արդյո՞ք Կարեն Կարապետյանին, ով նախընտրական շրջանում մեծ ծավալի ներդրումների խոստումներ է տվել, սակայն մինչ օրս ոչ մեծածավալ ներդրումներն ենք տեսել, ոչ էլ դրանց դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա:
 
Հայաստան օտարերկրյա ներդրումներ բերելու խոստում է տվել նաև գործարար Գագիկ Ծառուկյանը, ում հետ Խաչատուր Սուքիասյանը պահպանում է ջերմ հարաբերություններ: Հիշեցնենք՝ դեռ նախընտրական շրջանում Ծառուկյանը հայտարարում էր, որ իր հաղթանակի դեպքում իր ընկերները պատրաստ են 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում: «Երբ գա հաղթանակի ժամանակը, իրենք իրենց ինքնաթիռներով կգան, կներկայանան, կասեն, որովհետև գիտեն մեր ժողովուրդը լավ, աշխատող ժողովուրդ է»,-ասել էր Ծառուկյանը: Այդ գումարները Ծառուկյանին խոստացել են Հայաստանում ներդնել Դուբայի և Քաթարի շեյխերը, որոնց հետ նա ունի վաղեմի ընկերական հարաբերություններ և բազմամիլիոնանոց բիզնեսներ այդ երկրներում։ Օրեր առաջ էլ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ծառուկյանի հրավերով ՀՀ է ժամանելու Քուվեյթի շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահը: Նա այժմ Ասիայի Օլիմպիական կոմիտեի և Ասիայի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է: Վերջինս ծրագրում է Հայաստանում մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր իրագործել: Այսինքն՝ ԲՀԿ առաջնորդը իր խոստմանը հավատարիմ՝ ապահովում է ներդրումների հոսքը, բացի այդ՝ Ծառուկյանը օտար ներդրումներ ներգրավելուց զատ, նաև իր գումարներն է ներդնում, ասվածի ապացույցը Երևանի սրտում «Կեմպինսկի» հյուրանոցային համալիրի կառուցումն է, ինչը նվազագույնը 100 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր է իրենից ներկայացնում: Գուցե Խաչատուր Սուքիասյանի մեսիջն ուղղված էր հենց Գագիկ Ծառուկյանի՞ն: Այնպիսի տպավորություն է, որ  այս խոսքերով Խաչատուր Սուքիասյանը իր որոշ նեղվածությունն է ի ցույց դնում իշխանությունների նկատմամբ, և նրա մոտ՝ սրտի խորքում, չգիտես ինչու, որոշակի հարցեր են առկա նաև Գագիկ Ծառուկյանին: Ում էլ որ ուղղած լինի Սուքիասյանը, իր մեսիջը միանշանակ է, որ Հայաստանը ծարավ է ներդրումների, և ցանկացած ներդրում՝ ինքնին գովելի է: Շատ ավելի գովելի կլիներ, եթե հենց մեր մեծահարուստները մտածեին երկրում ներդրումային ծրագրեր իրագործելու մասին և իրենց գումարները դուրս բերելու փոխարեն՝ ներդնեն դրանք հենց մեր երկրում, մեր երկրի տնտեսության զարգացմանն ի նպաստ: Արդարության համար պետք է նշել, որ ի տարբերություն շատ օլիգարխների՝ Սուքիասյանների ընտանիքը մշտապես աչքի է ընկել Հայաստանում կատարած իր ներդրումներով, չնայած նրան, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Սուքիասյանները բիզնես ակտիվներ ունեն նաև Գերմանիայում:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված