Իոսիֆ Կոբզոնը Հայաստանում է
Գիտություն և Մշակույթ
Անկախության տոնին հյուրերն անպակաս են. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնն արդեն Հայաստանում է:
Օդանավակայանում ուրախ ու ցնծությամբ լի տրամադրություն էր: Նրան դիմավորեցին հայկական երգ ու պարով, աղուհացով ու ծաղիկներով:
Նա եկավ, կանգնեց, հիացմունքով նայեց ժողովրդին ու հայերենով ողջունեց բոլորին: Վաստակավոր արտիստը Հայաստան է եկել մասնակցելու սեպտեմբերի 23-ին կայանալիք բարեգործական համերգին:
«Вместе» խորագիրը կրող համերգին Կոբզոնը հայ արտիստների հետ միասին կատարելու է 20-րդ դարի հայ անվանի կոմպոզիտորների երգերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)