«Լարսի անցակետում խնդիրը ստացավ իր լուծումը և միտում ունի ստաբիլացման». Արմեն Փամբուկչյան
Բլոգոսֆերա
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը իր ֆեյսբուքյան էջում անրադարձել է Լարսի անցակետի խնդրին.
«Լարսի անցակետում իրավիճակն այս պահի դրությամբ:
Ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ, անցակետում գտնվում են մոտ 60 բեռնատար, որոնց մոտ կեսը հայկական՝ բեռնված ցորենով:
Վրացական մասում ճանապարհին հերթ չկա, մոտ 22 մեքենա է գտնվում տերմինալում, որից տասը հայկական:
Կարելի է արձանագրել, որ խնդիրը ստացավ իր լուծումը և միտում ունի ստաբիլացման:
Հ.Գ հատուկ շնորհակալություն վրացական իշխանություններին, մեր շուտ փչացող մթերքներ տեղափոխող բեռնատարներին արտահերթ կարգով անցանելիություն ապահովելու համար, ինչի շնորհիվ ոչ մի բեռի փչացման ահազանգ մենք չենք ստացել»,-գրել է Արմեն Փամբուկչյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)