Հայաստանն ամեն ինչ անում է Կարեն Ղազարյանի անվտանգ վերադարձը Հայաստան ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Նոյեմբերյաի բնակիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեցին, թե ինչ է սպասվում Ադրբեջանում գերեվարության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին: Վարչապետը նրանց վստահեցրեց, որ Հայաստանն ամեն ինչ անում է ադրբեջանական գերեվարության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի անվտանգ վերադարձը Հայաստան ապահովելու համար:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ հարցին ու շատ լուրջ զբաղվում ենք: Եթե տեղյակ եք վերջերս կինս` Աննան, այցելել էր Կարեն Ղազարյանի ընտանիքին, ինչից հետո նամակ փոխանցվեց Կարենին: Ուրախ լուր եղավ, որ նա ողջ է ու գիտեն նրա տեղը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Արդարադատության նախարարությունը Կարեն Ղազարյանի հետ տեղի ունեցած դեպքից հետո հրատապ և պրոֆեսիոնալ գործունեություն է իրականացրել ՄԻԵԴ-ում, և մի կարևոր որոշում է ընդունվել Կարեն Ղազարյանի հետ կապված, որը պարտավորեցնում է Ադրբեջանի իշխանություններին ապահովել նրա անվտանգությունը: Մնացածն արդեն բանակցությունների խնդիր է, և համոզված եղեք, որ Հայաստանն ամեն ինչ կանի այդ խնդիրը լուծելու համար»,- նշեց Կառավարության ղեկավարը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ