Քայլի Ջեների ծննդյան շքեղ անակնկալը (լուսանկարներ)
Լուսանկարներ
Անցյալ ամիս Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները հայտնվել էր «Forbes» ամսագրի շապիկինին որպես աշխարհի ամենաերիտասարդ կին գործարար՝ կոսմետիկայի շուկայում ունենալով 900 մլն դոլարի եկամուտ։
Քայլի Ջեներն օրերս նշել է իր ծննդյան 21-րդ տարեդարձը, և բոլոր նրա հետևորդներին առաջինը հետաքրքրում է թե ինչ են նվիրել Քայլիին քույրերը, ընկերները և ամենակարևորը՝ ընկերը՝ ռեփեր Թրեվիս Սքոթը։
Այսպիսով՝ առաջինը շնորհավորել է հենց 26-ամյա ռեփերը: Նա նվիրել է շքեղ, սպիտակ և հազվադեպ հանդիպող Rolls Royce, որի արժեքը 235 000 դոլար է։
Նշենք, որ դստեր ծննդյան կապակցությամբ Թրեվիսը այս տարվա փետրվարին սիրելիին նվիրել է 1․4 մլն դոլար արժողությամբ Bentley:
Ընկերներ կողմից Քայլին նվեր է ստացել վարդագույն անվանական սեղան որին գրված է 21։
Իսկ մայրը՝ Քրիս Ջենները, դստերը կոսմետիկայի համար հսկայական արկղ է նվիրել։ Շատ օգտատերեր սկսել են կատակել, որ աղջիկն այնտեղ կարող է միլինոնները պահել։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել