Հայ դատի հանձնախումբը Լիբանանի ԵՄ դեսպանատանը խոսել է Նախիջևանում տիրող իրավիճակի մասին
Արտաքին Քաղաքական
Լիբանանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լիբանանում Եվրոպական Միության դեսպանի քաղաքական հարցերով խորհրդական Թու Քրիսթոֆեր Ուեսթհոֆի հետ: Այս մասին տեղեկացնում են Լիբանանի Հայ դատի հանձնախմբից:
Լիբանանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմվի պատվիրակության կազմում են եղել Վահրամ Էմմիյանը, Սերուժ Աբիկյանը և Գրիգոր Հաշեոլյանը:
Նրանք ԵՄ դեսպանի քաղաքական հարցերով խորհրդականին ներկայացրել են արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակը՝ մտահոգություն հայտնելով ադրբեջանական ուժերի կուտակումների մասին:
Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամներն ընդգծել են, որ ուժերի կուտակումներն ու Ադրբեջանում տեղի ունեցող ներքին զարգացումները ստեղծել են մտահոգիչ մթնոլորտ, որտեղ լրջորեն վտանգված է Հելսինկյան եզրափակիչ հռչակագրի՝ ուժ չկիրառելու մասին սկզբունքը:
Նրանք նաև շեշտել են հակամարտության խաղաղ կարգավորման և ուժի կիրառման բացառման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կայացած համաձայնությունների հիման վրա, որոնք ադրբեջանական կողմը մինչև հիմա մերժում է:
Լիբանանում Եվրոպական Միության դեսպանի քաղաքական հարցերով խորհրդականը նշել է, որ բարձրացրված հարցերի վերաբերյալ զեկույց կպատրաստի և կփոխանցի Բրյուսել, ինչպես նաև Լիբանանում ԵՄ դեսպան Քրիսթինա Լասընին կներկայացնի հանդիպման մանրամասները:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել