Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրում է․
Այսօր օգոստոսի 13-ին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում թիվ 46 տան դիմաց բախվել են Ford մակնիշի 30 OL 672 համարանիշի և ВАЗ 21099 մակնիշի 34 MV 814 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառաողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել