Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել 

Ինչու Իլհամ Ալիևն «ազատ արձակեց» ընդդիմության հնարավոր առաջնորդին

Ադրբեջան

 Օգոստոսի 13-ին Ադրբեջանի իշխանությունները պայմանական ազատ են արձակել ընդդիմադիր, REAL շարժման նախագահ Իլգար Մամեդովին, ով ձերբակալվել էր 2013թ. փետրվարի 4-ին Իսմայիլիի շրջանում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: 

Մամեդովին ազատ արձակելով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին լուծել մի քանի խնդիր: Նախ, միջազգային հանրությունը պարբերաբար ճնշումներ էր գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա՝ քննադատելով մարդու իրավունքների խախտումները երկրում և կոչ անելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Իլգար Մամեդովին: Նման ճնշման դրսևորման օրինակներից են Իլգար Մամեդովի վերաբերյալ 2013թ-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից Ադրբեջանի վերաբերյալ զեկույցները և այլն: Ըստ էության, ընդդիմադիր գործչի պայմանական ազատ արձակմամբ Ադրբեջանակն իշխանությունները փորձում են մեղմել այդ ճնշումները և փոխել Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության մոտ առկա տրամադրությունները:

Երկրորդ, 2014թ-ին ՄԻԵԴ վճիռը, որտեղ Մամեդովի ձերբակալությունը դիտարկվում էր որպես ապօրինի և կոչ էր արվում ազատ արձակել նրան, այնուհետև ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու հետևանքով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից Ադրբեջանի նկատմամբ աննախադեպ իրավական գործընթաց սկսելը Ադրբեջանի համար ԵԽ անդամակցությունից զրկվելու լուրջ սպառնալիքներ առաջացրին: Չնայած նրան, որ Ադրբեջանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, որ պատրաստ են անգամ խզել Եվրոպայի խորհրդի հետ կապերը, ակնհայտ էր, որ դա չի համապատասխանում իրականությանը, և Ադրբեջանը հազիվ թե կգնա նման քայլի:

Մամեդովին պայմանական ազատ արձակելու հնարավորության մասին Ադրբեջանը հայտարարել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, երբ ԵԽ նախարարների կոմիտեն սկսեց իրավական գործընթացը՝ գնահատելու, թե արդյո՞ք Ադրբեջանը կատարել է ՄԻԵԴ-ի վճիռը (2010թ.-ին ընդունված այս ընթացակարգը ԵԽ-ն առաջին անգամ կիրառվել է հենց Ադրբեջանի նկատմամբ): Մամեդովը, սակայն,  պայմանական ազատ արձակվեց այդ հայտարարությունից 7 ամիս անց, որի պատճառն, ամենայն հավանականությամբ, ապրիլին Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններն էին: Ըստ տարբեր գնահատականների՝ ընտրությունների ժամանակ Մամեդովը կարող էր համախմբել ընդդիմադիր ուժերին՝ դառնալով նրանց առաջնորդը, և նման սցենարը ցանկալի չէր լինի դեռ 2003թ.-ից Ադրբեջանը կառավարող Իլհամ Ալիևի համար:

Հատկանշական է, սակայն, որ Մամեդովի պայմանական ազատ արձակումը դեռևս չի նշանակում ՄԻԵԴ վճռի լիարժեք կատարում, քանզի Մամեդովի նկատմամբ մեղադրանքը դատարանը դեռևս չի չեղարկել, և նա զրկված է ազատ տեղաշարժի՝ Ադրբեջանը լքելու իրավունքից: Այս մասին արդեն իսկ բարձրաձայնել են մի շարք իրավապաշտպան միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը, Amnesty International-ը և այլն:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Իլգար Մամեդովի պայմանական ազատ արձակումն առավելապես ուղղված էր միջազգային հանրության քննադատությունները հանդարտեցնելուն, և առնվազն միամտություն կլինի կարծել, թե Ադրբեջանի իշխանություններն այլախոհների նկատմամբ դարձել են առավել հանդուրժող: Իլգար Մամեդվին Ադրբեջանի իշխանությունները դեռևս համարում են մեղավոր Իսմայիլիի շրջանում անկարգություններ կազմակերպելու համար, երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ (ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կոնտրոնի 2018թ-ի տվյալների՝ Ադրբեջանում կա 161 քաղբանտարկյալ), իշխանությունների կողմից շարունակում են հետապնդումների ենթարկվել բոլոր այլախոհները, ԶԼՄ-երը զրկված են տեղեկատվություն տարածելու ազատությունից:

 Այս առումով կարևոր է, որ Ադրբեջանի միջազգային գործընկերները Մամեդովի հետ կապված զարգացումներին արձագանքելիս հաշվի առնեն Ադրբեջանում տիրող իրավիճակը և տուրք չտան այդ երկրի իշխանությունների հերթական «բեմականացմանը»:   

Գրետա Ավետիսյան

Քաղաքագետ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչում
Ամենադիտված