«Պոկերի արքան» 100 հազար դոլար աշխատավարձով աշխատանք է առաջարկում
ԼուսանկարներՀայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը՝ «Պոկերի արքան», անցած տարի հիմնել էր մարիխուանայի արտադրության իր ընկերությունն ու այնքան է գովազդել, որ նրա արտադրանքը հայտնվել է ԱՄՆ-ի բոլոր նահանգներում, որտեղ թույլատրվում է դրա վաճառքը: Եվ ահա, Բիլզերյանը ցանկացողներին աշխատանքի է հրավիրում:
Իր Instagram-ում միլիոնատերը կատարել է գրառում այն մասին, որ նա աշխատանք է առաջարկում մարիխուանայի իր արտադրամասում՝ տարեկան 100.000 դոլար աշխատավարձով:
«@ignite (Բիլզերյանի ապրանքանիշի անվանումն է) աշխատանքի է հրավիրում: Պահանջվում է տասը մարդ, որոնք մեր ապրանքանիշի դեսպանները կլինեն: Տարեկան տասը պայմանագիր՝ 100.000 դոլարով: Ուղարկեք ինքնակենսագրականները», - գրել է Բիլզերյանը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել