Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ 

Քոչարյանին ազատած դատավորը պետք է ինքնաբացարկ հայտներ. ՀՔԾ պետ

Իրավունք
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը մանրամասնել է ծառայության տարածած հայտարարությունն այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է, իսկ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանն ընդգծեց, որ առաջին հանգամանքը, որի համար նման հայտարարություն են արել այն է, որ այդ որոշումը կայացվել է բացարկման ենթակա դատավորի կողմից, այսինքն՝ հարցը քննվել է դատարանի ոչ օրինական կազմով:
 
«Դատավոր Ալեքսանդր Ազարյանը նիստի մեկնարկին հայտարարել է, որ ինքն աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում, նաև հայտարարել է, որ թեև աշխատել է, սակայն այս գործի քննության հետ կապված կաշկանդվածություն չունի: Ես չէի խոսի նրա անկողմնակալության մասին, եթե լիներ միայն այս փաստը: Նա պետք է այս գործով ինքնաբացարկ հայտներ, որովհետև նա մարտի 1-ի գործերով կայացրել է 9 մեղադրական վճիռ: Եվ այնպիսի ձևակերպումներով, որոնցով մարդիկ դատապարտվել են: Նա այդ դատավճիռներում խաղաղ ցուցարարներին բնութագրել է որպես ամբոխ, որպես զանգվածային անկարգությունների մասնակից, ովքեր հրկիզել են, ջարդել են: Այսինքն, նա այդ համոզմունքի կրողն է, և այդ պարագայում նա պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել: Եթե չէր հայտնում ինքնաբացարկ, նա պարտավոր էր այս փաստերի մասին բարձրաձայնել, որից հետո ես համոզված եմ, որ դատախազության ներկայացուցիչները նրան ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեին, իսկ ՀՔԾ ներկայացուցիչները որոշ հայտարարություններով հանդես կգային»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Խաչատրյանը:
 
Նա հավելեց, որ Ալեքսանդր Ազարյանը, օգտվելով այն հանգամանքից, որ Վերաքննիչ դատարանի նախագահը գտնվել է արձակուրդում, իսկ ինքը ժամանակավորապես կատարել է դատարանի նախագահի պարտականությունները, մակագրել է այս գործը ինքն իրեն, կողմերին տեղյակ չի պահել, որ ինքը մարտի 1-ի գործով վերը նշված ձևակերպումներով մարդկանց է դատապարտել: «Այսինքն, չհայտնելով այն մասին, որ ինքն արդեն իսկ կանխակալ վերաբերմունք ունի այս գործի, այդ դեպքերի վերաբերյալ, նա այս գործով որոշում է կայացրել: Ես կարծում եմ, որ այս դատավորը կանխակալ կարծիք է ունեցել, այսինքն` հարցը քննվել է դատարանի ոչ օրինական կազմով, որը այդ վճիռը բեկանելու հիմք է»,- ասաց ՀՔԾ պետը:
 
Սասուն Խաչատրյանը շարունակեց պնդել, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորություններից: Նա մանրամասնեց, որ Վերաքննիչ դատարանը պետք է քններ առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության հարցը: «Այսինքն` պետք է հստակ երկու հարցի պատասխաներ՝ առկա՞ է արդյոք հիմնավոր կասկածը, այսինքն՝ կալանավորման պայմանը, և առկա՞ է արդյոք կալանավորման հիմքը: Դատարանը մեղադրանքին չպետք է անդրադառնար: Նա կարող էր մեղադրանքին անդրադառնալ միայն այն դեպքում, երբ լիներ ակնհայտ անհամապատասխանություն առաջադրված մեղադրանքի բովանդակության և նրան առաջադրված քրեական օրենսգրքի հոդվածով նախատեսված հանցակազմերի միջև»,- ընդգծեց ՀՔԾ պետը:
 
Նա մանրամասն ներկայացրեց նաև, թե ինչ է իրենից ներկայացնում հիմնավոր կասկածը: ՀՔԾ պետի խոսքով՝ հիմնավոր կասկածն այն ապացուցողական ստանդարտն է, որի պայմաններում կողմնակի դիտորդի մոտ առաջանում է համոզմունք, որ անձը, որին մեղսագրվում է արարքը, առնչություն ունի այդ արարքի հետ: «Ուշադրություն դարձրեք, չի խոսվում այն մասին, որ անձը մեղավոր է, չի խոսվում այն մասին, որ անձի մեղավորության մասին կա ապացույցների բավարար համակցություն, ընդամենը խոսվում է այն մասին, որ անձն առնչությունի ունի իրեն մեղսագրվող արարքին»,- եզրափակեց Սասուն Խաչատրյանը:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել
Ամենադիտված