Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրենին
Հայաստան
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, հանդիպման սկզբում Իգոր Կոնստանտինովը ՀՀ ԱԱԾ տնօրենին ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին և նրա անցած ծառայողական ուղին:
Տնօրենը շնորհավորել է վերջինիս նշանակման կապակցությամբ, մաղթել հաջող ծառայություն և վստահեցրել, որ ՀՀ ԱԱ ծառայությունը մշտապես պատրաստ է աջակցել սահմանների պահպանության հարցում:
Քննարկելով երկկողմ համագործակցության հարցերը՝ Ա. Վանեցյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները և հույս հայտնել, որ նմանատիպ հանդիպումները կնպաստեն այդ համագործակցության էլ ավել ամրապնդմանը:
Ռուսական կողմը ևս պատրաստակամություն է հայտնել նպաստել հնարավոր համագործակցության զարգացմանը, ապա անդրադարձ է եղել ՀՀ-ում ՌԴ սահմանապահների առաքելությանը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել