«Յուվենտուս»--ի ֆուտբոլիստը հեռացել է թիմից
Սպորտ
Թուրինի «Յուվենտուս»-ը հայտարարել է կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոյի` թիմից հեռանալու մասին: Թե որ ակումբում կշարունակի կարիերան 32-ամյա ֆուտբոլիստը՝ դեռևս հայտնի չէ:
Մարկիզիոնը թուրինյան թիմի սան է: Իտալական ակումբի կազմում ֆուտբոլիստը 7 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել է երկրի գավաթի խաղարկությունում, երեք անգամ էլ` Իտալիայի սուպերգավաթի համար պայքարում:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Մարկիզիոյին ցանկանում են ձեռք բերել «Մոնակո»ն ու «Նիցցա»-ն:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել