Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում 

«Հայաստանում իրականացվող ցանկացած որս անթույլատրելի է և պետք է արգելվի»․ նախարարին ուղղված նամակ

Հայաստան

 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը արձագանքել է Բնապահպանության նախարարի «Որսի համար նախատեսված 2018-2019 թվականների համար օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետները սահմանելու մասին» 31 հուլիսի 2018թ. N229-Ն հրամանին՝ առաջարկելով  ժամանակավորապես բացառել որսի թույլտվության տրամադրումը մինչև ոլորտում առկա հարցերի վերաբերյալ օրինական և ընդունելի լուծումներ գտնելը։ Ներկայացնում ենք նախարարին ուղղված նամակը. 

«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գտնում է, որ գործող օրենսդրության և ձևավորված պրակտիկայի պայմաններում Հայաստանում իրականացվող ցանկացած որս անթույլատրելի է և պետք է արգելվի:

1․ Որսորդությամբ զբաղվող քաղաքացիներին մոլորության մեջ չգցելու համար առաջարկում եմ դիտարկել ՀՀ բնապահպանության նախարարի 31 հուլիսի 2018թ. N229-Ն հրամանը վերանայելու հնարավորությունը, քանի որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս, պարտավոր է առաջնորդվել ՀՀ օրենսդրության պահանջներով և որսի ցանկացած դրսևորում դիտարկել որպես ապօրինի որս՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով:

Նշված դիրքորոշումը հիմնված է հետևյալ իրավական և պրակտիկ հիմնահարցերի վերլուծության վրա՝

ա) «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` որս անելու իրավունք ունեն միայն այն անձիք, ովքեր օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում և օրենքով սահմանված կարգով ստացել որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերը: Որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Որսորդական վկայականը
  • Կենդանիների որսի թույլտվությունը
  • Որսորդական զենք կրելու վկայականը

Նույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է գործել միայն լիազոր մարմնի (ՀՀ բնապահպանության նախարարության) սահմանած միասնական ձևի որսորդական վկայական, որն էլ հաստատված է ՀՀ բնապահպանության նախարարի 20 դեկտեմբերի 2007թ. N 470-Ն հրամանով:

բ) Որսորդական մինիմումը սահմանում է ՀՀ կառավարությունը, որը հանձնելու համար քննությունն ընդունում է ՀՀ բնապահպանության նախարարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովը՝ նպատակ ունենալով հավաստիանալ, որ որսորդ դառնալու հայտ ներկայացրած անձիք տեղյակ են որսորդական տնտեսության վարման, որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության, կայուն օգտագործման վերաբերյալ նվազագույն հարցերի մասին:  

Հարկ է նշել, որ ներկայումս Հայաստանում որսով զբաղվող որևէ անձ, սույն կարգին համապատասխան քննություն չի հանձնել, համապատասխան որսորդական վկայական չի ստացել և գործող օրենսդրության համաձայն որս կատարելու իրավունք չունի: Սահմանված կարգով ստացված որսորդական վկայականի բացակայության պայմաններում անձի կողմից իրականացված որսը ցանկացած դեպքում համարվում է ապօրինի, և կենդանական աշխարհին պատճառվող վնասը պետք է հաշվարկվի ապօրինի որսի համար սահմանված չափով:

Մտահոգությունն այն է, որ ձևավորված պրակտիկայի համաձայն, քաղաքացիները «որսորդ» համարվելու, որսորդական զենքեր ձեռք բերելու և որս կատարելու իրավունք են ստանում ընդամենը որոշ հասարակական կազմակերպությունների անդամակցելով, որոնք առավել հայտնի են «որսորդ միություններ» անվամբ: Մեր ունեցած տվյալների համաձայն, այս մեխանիզմի գործարկման արդյունքում ստացվել է, որ Հայաստանում ներկայումս կան ավելի քան 35 հազար որսորդական զենք և որս կատարելու իրավունք ունեցող քաղաքացիներ, որոնք այդ հասարակական կազմակերպություններին անդամակցելու փաստի ուժով հանդիսանում են «որսորդներ» և իրավունք են ստանում ձեռք բերել մինչև 8 հատ որսորդական զենք (հինգ ողորկափող հրացան, որոշակի պայմաններ ապահովելու դեպքում ևս 3 ակոսավոր հրազեն): Ըստ էության, որսորդական կազմակերպություններում գրանցվելը դարձել է զենք ձեռք բերելու օրինականացված հիմք, ինչը լրացուցիչ մտահոգությունների առարկա է:

Ավելին, նշված հասարակական կազմակերպությունները որևէ օրենքով վերապահված պատասխանատվություն չեն կրում իրենց անդամների անօրինական գործողությունների, տեսուչների նկատմամբ ագրեսիվ պահվածքի, «Որսորդական գործունեության» ընթացքում իրենց և ուրիշներին վնասելու բազմաթիվ դեպքերի համար, թեև այդ ՀԿ-ների կանոնադրական նպատակներում ամրագրված է իրենց անդամներին դասավանդելու և նմանօրինակ հարցեր: Գործնականում հենց այս կազմակերպություններն են իրենց անդամների համար ձեռք բերում և բաշխում «որսի կտրոնները», որոնք պրակտիկայում հաճախ կեղծվում են՝ գունավոր լուսապատճեններով կամ չեն պահպանվում կտրոններում նշված չափաքանակները:

Վերոգրյալի վրա հիմնվելով հայտնում եմ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առկա ռեսուրսներով իրատեսական չի համարում նման թվաքանակի զինված անձանց նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելը: Հետևապես, առաջարկում եմ բացառել որսի թույլտվության տրամադրումը մինչև նշված հարցերի վերաբերյալ օրինական և ընդունելի լուծումներ գտնելը:

Տեղեկացնում եմ նաև, որ հասարակական միավորումների նախաձեռնությամբ և ներգրավմամբ («Վայրի բնության և մշակութային հուշարձանների պահպանության», «Բնության համաշխարհային հիմնադրամ» և այլն) առաջարկվել  է ստեղծել աշխատանքային խումբ՝ որսի հիմնախնդիրների, մասնավոր կենդանաբանական այգիների, կենդանիներից տիկ պատրաստելու և հանրային վայրերում տեղադրելու արատավոր պրակտիկայի օրինականության և առհասարակ վայրի կենդանիների պաշտպանության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություններ կատարելու, օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջարկություններով հանդես գալու համար: Մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը ներդնել այս նախաձեռնության շրջանակներում արագ և ընդունելի լուծումներ գտնելու համար: Վստահաբար, այս աշխատանքային խմբում ցանկություն կունենան ներգրավվել նաև այլ կազմակերպություններ՝ այդ թվում որսորդությամբ զբաղվող հասարակական միավորումները»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ամենադիտված