Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվել
Արտակարգ Պատահար
Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում գտնվող ՀՀ նախկին մաքսային կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում տղամարդու դի կա՝ ծառից կախված:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Սարգիս Դադոյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննչները նշված վայրում հայտնաբերել են ծառից կախված Եղվարդ քաղաքի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ի դին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ս.-ն աշխատում էր «Արդշինբանկի» Դավիթաշենի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա:
Ըստ նրա հարազատների հայտարարության՝ նա ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել