«Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն Մասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի Աբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքեր Գործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ) System of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա Երևանում Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր Սա թուրք է ով պտտվում է Հայաստանի հյուրանոցներով՝ անձնական մոտոցիկլով. Նաիրա Գրիգորյան Ֆուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտում Ի՞նչ է ուզում էս մարդը,Հայաստանի մասնատված դրոշը կպցրել է դոշին ու հանձնում է․Ծառուկյանը՝ Փաշինյանին Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել Թքած ունեմ Սամբոյի ֆեդերացիայի նախագահի ու դավաճան սրբապիղծի վրա․ Սոսե Բալասանյան Մարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն. armtimes 

Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա․ Շարմազանովը դիմել է Փաշինյանին

Քաղաքական

Երեկ Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին, ինչին շաբաթներ շարունակ պատրաստվում էր ողջ կառավարությունը, ակնկալում էի լսել վարչապետ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա գործունեության հաշվետվությունը, սակայն  հերթական անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ լսեցի ոչ թե հաշվետվություն, այլ  ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում: Հարթակում կանգնած  Փաշինյանը  ոչ թե ՀՀ վարչապետն էր, այլ  հարյուր օր առաջ միտինգներ կազմակերպող ընդդիմադիր ամբոխավարը:

Նրա խոսքը  Լյուդովիկոս 14-ի, ֆրանսիացի յակոբինյանների, բոլշևիկ տրոցիկստների և բռնապետերի մտքերի խառնուրդ  էր: Սա ոչ թե հաշվետվություն-ելույթ էր արվածի եւ չարվածի մասին, այլ սպառնալիքների տարափ.
Փաշինյանը` ամեն երկրորդ խոսքին վկայակոչելով բազմության աջակցությունը, սպառնաց բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն  այլ կարծիքր ունենալ՝ հռչակելով իր եւ հավաքվածների տեսակետը միակ եւ բացարձակ ճշմարտություն: Փաշինյանը սպառնաց դատավորներին,  ընդդիմախոսներին, կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը ,զրոյացրեց պետական ինստիտուտները,և փողոցը հռչակեց որոշում կայացնող միակ մարմին,ինչպես միջնադարյան նովգորոդյան վեչեն էր:
 
Վերջապես ոգեւորությամբ հայտարարեց այն, ինչի համար քննադատում էր նախկին իշխանություններին`իր սեփական իշխանությունը պահելու համար նա պատրաստ է փոխել  անգամ Սահմանադրությունը:
Ինչպես ֆրանսիական բուրբոնների մասին էին ասում՝ Փաշինյանը այս 100 օրերի ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: Շանտաժը և պոպուլիզմը շարունակում են մնալ նրա հիմնական գործիքները: Իսկ հիմա ըստ հերթականության:
 
Հանրահավաքին Փաշինյանը զուգահեռներ է տանում երևանյան հրապարակի և աթենական դեմոկրատիայի, միգուցե իր և Պերիկլեսի միջև, և հիացմունքով  նշում, թե հնարավոր է ապագայում ինչպես հիացել են աթենական դեմոկրատիայի հաղթանակներով, այնպես էլ հիանան իր շարժման հաղթանակով: Սակայն պատմաբաններով շրջապատված Փաշինյանը տեղեկացված չէ, որ աթենական դեմոկրատիան տխուր վախճան ունեցավ՝ պարտվելով հին Սպարտային: Ուստի բերված օրինակը շատ անհաջող էր:
 
Փաշինյանը ինքն իրեն և հրապարակում հավաքվածներին հռչակեց իշխանության միակ և անփոխարինելի կրողը, իր վրա վերցնելով միակ դատավորի եւ որոշում կայացնողի գործառույթը:
 
 Եթե միջնադարում տխրահռչակ  Լյուդովիկոսը ասում էր`պետությունը ես եմ,ապա Փաշինյանը ավելի հեռու գնաց՝ նշելով, որ պետությունը իմն է:
 
Ակնհայտ է, որ Փաշինյանը նեղն է ընկել և նյարդային է, աջ ու ձախ շանտաժ է անում և սպառնում՝ շտապ օգնության կանչելով ԱԱԾ-ին: Ժամանակն է սթափվելու, չի կարելի ժողովրդի մի հատվածի էմոցիոնալ ֆոնը շահագործելով `արկածախնդրության գնալ: Կրկնում եմ սա ժողովրդավարական Հայաստանն է և 21րդ դարը,այլ ոչ թե շանտաժով ձեռք բերված դիկտատուրա:
 
Որքան էլ հրապարակում հավաքվածների էներգետիկան բարձր էյֆորիկ ֆոն ապահովվի Փաշինյանի համար, գլխավորը բարձր գոռալը չէ,այլ արդյունավետությունը,գլխավորը հայհոյանքը և ատելությունը չէ,այլ ձեռքբերումները, գլխավորը սրա-նրա վրա մատ թափ տալը, մուննաթ գալն ու ականջահաճո լոզունգներով զգայուն բազմությանը գրգռելը չէ , այլ սթափությունը չկորցնելը, գլխավորը ճղճղոցով բարձր էմոցիոնալ ֆոն ապահովելն ու ասմունքելը չէ, այլ  ռեալ պոլիտիկը: Մենք ծանոթ ենք իրենից ավելի կլասով բարձր ասմունքողների արկածախնդրությանը: Եթե բազմությանը կարողանում եք դեռեւս կերակրել պոպուլիզմով, մենք չենք տրվելու զգացմունքային ռոմանտիկ տրամադրություններին:
100 օր առաջ պրն Փաշինյան, դուք շահարկեցիք արյունահեղությունից, եղբայրասպանությունից ամեն գնով խուսափելու մեր դիրքորոշումը եւ շանտաժով հասաք ձեր ուզածին: Հիշեցնում եմ, այսօր դուք ոչ թե ընդդիմադիր ամբոխավար եք, այլ իշխանություն, դուք եք պատասխանատու երկրում տիրող իրավիճակի համար եւ  չփորձեք մատ թափ տալ ու սպառնալ պետական ինստիտուտներին եւ պատգամավորներին, դատավորներին եւ այն քաղաքացիներին, ովքեր այլ տեսակետ ու կարծիք ունեն, չփորձեք ոտնահարել օրենքն ու պետությունը:
 
Ձեր իշխանության հարյուր օրվա ընթացքում արդեն իսկ վտանգավոր միտումներ են որդեգրվել. խոսքի, այլակարծության իրավունքի ոտնահարում, անմեղության կանխավարկածի ոտնահարում, այլախոհների անվտանգության սպառնալիք, ՀՀ պետական ինստիտուտների և օրենսդրության ստորադասում սեփական շահերին, ազգային և քրիստոնեական արժեհամակարգի  փլուզման փորձեր, բացահայտ հարձակում հայ ավանդական ընտանիքի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ, պղծության և այլասերության բացահայտ քարոզ, ահաբեկչության խրախուսում`ՀՀ ոստիկանության գնդապետին և ենթասպաներին գնդակահարած ահաբեկչական խմբավորման մի շարք անդամների ազատ արձակում, սարքած դատական գործեր`քաղաքական իջեցված պատվերով, որոնք դեռ չմեկնարկած ջախջախվում են, կրկնակի թանկացումներ: Այս ցանկը շարունակելի է: Ահա այն «ձեռքբերումների»  մի մասը ,ինչին հասել է Փաշինյանի իշխանությունը հարյուր օրվա ընթացքում:
 
Հ.Գ.
Պարոն Փաշինյան, հարյուր օր անց վերահաստատում եմ կարծիքս, Դուք ոչ  ՀՀ վարչապետ կարող եք լինել, ոչ էլ` առավել ևս ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար: Կրկին չհամոզեցիք:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոնՈւկրաինայի ԶՈւ շարքերում փոփոխություններ ունենք. ԶելենսկիՈւկրաինայում հայտարարել են՝ հյուսիսից Ռուսաստանի առաջխաղացումը լուրջ սպառնալիք կլինի Կիևի համարՉինաստանում հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով` 90 մարդ է զոհվելՄասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնիՉեխիայի նախագահը կասկածի տակ է դրել Թրամփի որոշումները ՆԱՏՕ-ի վերաբերյալԽեղճ եվրոպացի հիմարներ. ԵՄ առաջնորդներին քննադատել են Ռուսաստանի պատճառովԱբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքերԶելենսկու և Բուդանովի հարաբերություններում աճում է լարվածությունըԳործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ) Զելենսկին գոհ է Ուկրաինայում տիրող իրավիճակից. ՌԴ ԱԳՆSystem of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա ԵրևանումՉեխիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ատամներ ցույց տալ» ՌուսաստանինՉհամբերեցին վաղը դառնալ գործակալ երեկ դարձան․ Նարե Արամյան (տեսանյութ)Հունգարիան արգելել է Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը. ՄադյարԱԹՍ-ները կրկին հարվածել են Ստարոբելսկի քոլեջինՌուսաստանցի դպրոցականները բարձրացել են Քրիստոս Փրկչի տաճարի գլխավոր գմբեթըՄոդին խոստացել է շարունակել Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև սերտ համագործակցությունըՄերկելի նախկին խորհրդականը Գերմանիային զգուշացրել է Ռուսաստանի մասինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայրՄերցի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալ խուճապ է առաջացրել ԵվրոպայումՍա թուրք է ով պտտվում է Հայաստանի հյուրանոցներով՝ անձնական մոտոցիկլով. Նաիրա ԳրիգորյանՖուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտումԱրևմուտքն անխուսափելիորեն պատասխանատվություն կկրի Ուկրաինային զենք մատակարարելու համար. Նեբենզյա Ի՞նչ է ուզում էս մարդը,Հայաստանի մասնատված դրոշը կպցրել է դոշին ու հանձնում է․Ծառուկյանը՝ ՓաշինյանինՌԴ. Չեխիայի նախագահը «կորցրել է բանականությունը»Հայտնի են դարձել ԱՄՆ նախագահի դստեր դեմ մահափորձի մանրամասներըՑմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվելՀունգարիան մտադիր է փոխարինել ռուսական գազը. ԶԼՄԹքած ունեմ Սամբոյի ֆեդերացիայի նախագահի ու դավաճան սրբապիղծի վրա․ Սոսե ԲալասանյանՄարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն. armtimesԹրամփը երկարաձգել է պատժամիջոցները Բելառուսի ղեկավարության դեմԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցի քննարկումն ավարտվել է․ դատարանը հեռացել է որոշում կայացնելուՈՒՂԻՂ․ «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն ԱրաբկիրումՇուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է ՌԴ-ումԼավրովը առաջարկել է վերանվանել СВО-նՎթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. տուժած քաղաքացուն հատուկ տեխնիկայով են դուրս բերել մեքենայիցԽաղաղության բանակցությունների համար նոր էներգիա է ի հայտ գալիս. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանԱվանի մեքենաները դուրս են բերվում, որ Փաշինյանի թիկնազորի սրտիկներով մեքենաները կայանվեն (լուսանկարներ)Ռուսաստանը բաց է Անքորիջի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա բանակցությունների համար. ՌԴ ԱԳՆՀայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց «Որտեղի՞ց է այդքան կանխիկ գումարը». բանկերը խստացնում են վերահսկողությունըՍա ի՞նչ նոր զինանշան է․ Վիկտոր Մնացականյան Ուկրաինայում խոսում են ԱՄՆ-ի հետ փոխադարձ անվտանգության երաշխիքների մասինԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել 127 ռուսաստանցու և 29 ռուսական նավերի դեմՀավայան կղզիներում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցելՀակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ձերբակալությունների մասին Շիրակի մարզումԵվրոպան հակառեկորդ է սահմանել գազի պաշարների համալրման հարցումԶելենսկու նոր որոշումը դժգոհություն է առաջացրել ԿիևումԹրամփի որդին գաղտնի ամուսնացել է
Ամենադիտված