Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները 

Որևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին

Հայաստան

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, ներկայումս Բակո Սահակյանի խորհրդական, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին:

Նրա հայտարարությունում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

երեկ Երևանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության գործունեության 100-րդ օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքը, որին, իմ գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության ակտիվ մասնակցությամբ, Արցախից մասնակցում էր ավելի քան 1000 մարդ:

Զերծ մնալով հատկապես ներքաղաքական հարցերի վերաբերյալ կատարված հայտարարություններին գնահատական տալուց՝ կանդրադառնամ միայն Արցախին վերաբերող հատվածներին:

Նախ՝ պետք է արձանագրել, որ արցախցիների մասնակցությունը, այո, հենց միտված էր «հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն»՝ անկախ երկար ճանապարհի հարուցած դժվարություններից: Մենք միացանք այդ հանրահավաքին, քանի որ կարծում ենք, որ պատմության այսպիսի վճռական փուլերում մեր ազգը պարտավոր է միասնական լինել կարևորագույն հարցերի շուրջ…

Բազմաթիվ արցախցիների ներկայությունն այնտեղ ուղղված էր ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց կամ խմբերի, այլ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՎԵԼԻ ԱՆՎՏԱՆԳ, ԱՐԴԱՐ ՈՒ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՅԻ:

Դրանով մենք փաստեցինք, որ Արցախը ո՛չ «հեղափոխական» է, ո՛չ «հակահեղափոխական», պարզապես սրտացավ է հայության ճակատագրի նկատմամբ, իսկ անտարբերությունը, իմ համոզմամբ, մեծ մեղք է սեփական հայրենիքիդ ու սերունդներիդ հանդեպ:

Ավելին՝ նախագահ Բակո Սահակյանը, ես և ԱՀ իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ քանիցս հայտարարել ենք, որ անվերապահորեն սատարում ենք Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդավարական բարեփոխումների իրագործման հարցում: Ուստի, մենք ակնկալում և պահանջում ենք, որ որևէ մեկը չփորձի տարբեր մանր դրվագներում «ղարաբաղցի-հայաստանցի» կեղտոտ խաղաքարտը թափահարել՝ սեպ խրելով հայության տարբեր հատվածների միջև: ՍԱ ՄԵԿ ՀԱՅՐԵՆԻՔ Է, ՄԵԿ ԱԶԳ ԵՎ ՄԵԿ ՊԱՅՔԱՐ, իսկ արհեստական տարանջատման փորձեր անողները՝ հակահայրենիք մարդիկ… Երկրորդ՝ ուրախ էի վերստին լսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ պնդումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝

  • Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը,
  • Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի,
  • Հակամարտության վերաբերյալ որոշումը կայացվելու է ժողովրդի հետ բաց քննարկման արդյունքում:

Այս հայտարարությունները կրկին ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ արցախցիների գերակշիռ մեծամասնության վստահությունն արդարացված է: Երրորդ՝ մենք համոզված ենք, որ հայոց հայրենիքում, հիրավի, կտիրի միասնականության և սիրո ոգին՝ հիմնված արդարության, բոլորի արժանապատվության և ժողովրդավարական սկզբունքների վրա: Ատելության և նիհիլիզմի ճամփան ոչ ոքի երբեք լավ տեղ չի հասցրել, այնպես որ սերը, համերաշխությունն ու բազմակարծությունը այլընտրանք չունեն, եթե ցանկանում ենք հաջողության հասնել:

Հ.Գ. Քանի որ շատերն են շահարկում ԱՀ ԱԺ մի խումբ պատգամավորների՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու խնդրագրի թեման, ստիպված եմ ևս մեկ անգամ պարզաբանել, որ այդ խնդրագրին միացել են «Ազատ հայրենիք» կուսակցության որոշ պատգամավորներ իրենց անձնական նախաձեռնությամբ, իսկ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը միացել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ առաջին նախագահ Քոչարյանի հետ ինքն աշխատել է ԱԺ նախագահի կարգավիճակում:

Տեղեկացնեմ, որ նույն Արթուր Թովմասյանը երեկ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Իսկ ինչ վերաբերում է մարտի մեկի գործի վերաբերյալ մեր դիրքորոշմանը, մենք քանիցս հայտարարել ենք, որ մեր պատմության այդ ամոթալի էջը պետք է վերջնականորեն բացահայտվի և փակվի՝ հասնելով բոլոր մեղավորների պատշաճ պատասխանատվությանը: Մնացածը ՀՀ արդարադատության համակարգի որոշելիքն է: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում
Ամենադիտված