Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ արժանի է․ Րաֆֆի Հովհաննիսյան
Քաղաքական
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «վերադարձը» քաղաքական վտանգ չի պարունակում, սակայն նա չի ցանկանում բացարձակացնել կամ ֆետիշացնել երկրորդ նախագահի հանգամանքը՝ որպես նոր բևեռի ստեղծում: Այս մասին ասել է Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի համոզմամբ՝ բոլոր իշխանավորները նախկին և նոր իշխանությունում գտնվող, պետք է պատասխան տան իրենց արած հանցագործությունների համար:
«Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ուզում է, որտեղ արժանի է՝ լինի քաղաքականություն, թե բանտ, թե ուրիշ տեղ: Դա իմ որոշելիքը չէ, ես ինքս արդեն որպես նախկին իրավաբան ասել եմ, որ այս դատավորը որքան պատրաստված հետագիծ և կրթություն ունի, պարտավոր էր ինքնաբացարկ կատարել, որովհետև շահերի բախման տպավորություն կար, և դա ինքնին դատական որոշման, դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունն իջեցում է։ Բացթողում է, որ դատախազությունն այդ ինքնաբացարկը չպահանջեց»,- ասաց նա:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել