Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստը 

Գործարարը ապրում է այն վախով, որ Հայաստանում հայտնվելուն պես Սաշիկի մարդիկ ոչնչացնելու են իրեն. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ալեքսանդր Սարգսյանի, նույն ինքը՝ Սաշիկի կողմից 50/50 փայ մտնելու խոսակցությունները ոչ մեկի համար նորություն չեն: Սակայն հասարակության որոշակի շրջանակների մեջ հիմա հարցեր են ծագում, թե ինչպես է, որ ավելի քան երեք ամսվա ընթացքում չի բացվել գեթ մեկ պատմություն: Ենթադրելի է, որ դրա ժամանակն էլ կգա: Իսկ մինչ այդ այդպիսի պատմություններից մեկը կապված է գործարար Արմեն Հակոբյանի անվան հետ:
 
Վերջինիս նկատմամբ Սաշիկի կողմից հետապնդումները սկսվել են դեռևս 2011 թվականից:

Մամուլում մի շարք հրապարակումներ են եղել այն մասին, որ Ալեքսանդր Սարգսյանն իր հսկայական բիզնեսները թողած` ընկել է մանրումիջին բիզնեսների հետևից: Մասնավորապես, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող շինանյութի խանութը Սաշիկի հետաքրքրությունների շրջանակում էր հայտնվել, սակայն, ինչպես պարզվեց, խանութի տերը՝ Արմեն Հակոբյանը, շուտ հանձնվողներից չէր, տուրք չտվեց Սաշիկի ցանկություններին…

Դեռ ավելին, նշված դեպքերին հաջորդող 2012, 2013թթ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր ընդդիմության ներկայացուցիչներին, չէր կատարում հանրապետականների հրամանները, իր մարզի բնակիչներին չէր ցուցակագրում և ներկայացնում հանրապետականներին, ժողովրդի լեզվով ասած՝ «առյուծի կաթ էր խմել», դուրս էր եկել հանրապետականների դեմ, բայց դեռ չգիտեր գլխի գալիքը: Մեր հանրապետությունում իշխանության ներկայացուցիչները չեն ներում իրենց բարկացնողներին, այդպես եղավ նաև Արմեն Հակոբյանի դեպքում: Նրանից պահանջեցին իրենց հանձնել իր ողջ ունեցվածքը, սակայն երիտասարդը հնազանդվողներից չէր…

Ըստ շրջանառվող լուրերի, Արմեն Հակոբյանը պարտավորվում է յուրաքանչյուր ամիս 10.000 դոլար վճարել Սաշիկին, որպեսզի վերջինս թույլ տար Հակոբյանին շարունակել ղեկավարել իր իսկ բիզնեսը: 

Որոշ ժամանակ սեփական ընտանիքի անվտանգության համար մտավախություն ունեցող Հակոբյանը փորձել է խուսափել խնդրին հանրային հնչեղություն տալուց և նույնիսկ 2011–ին «Հրապարակ» օրաթերթում տպագրված հրապարակման մեջ ասվում է, որ չնայած խանութի տերերը, հասկանալի պատճառով, հերքում են Սաշիկ Սարգսյանի` փայ մտնելու փաստը, սակայն ողջ գյուղն այդ մասին է խոսում: Ավելին` ասում են, որ Սաշիկի մարդիկ եկել–մտել են խանութ և հրամայել` «կա՛մ փակում եք, կա՛մ աշխատում ենք 50/50»:

Այս ամենը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սաշիկը փորձում էր իրենով անել Հայաստանում գոյություն ունեցող շինանյութի բիզնեսները, իսկ Արմեն Հակոբյանը որոշել է այդքան շուտ չհանձնվել և չկորցնել իր ունեցվածքը, ինչն էլ ավելի է սրել նրա և Սաշիկի՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Վերոնշյալ իրավիճակն էլ ավելի է բարդանում այն բանից հետո, երբ Արմեն Հակոբյանն սկսում է դրսևորել քաղաքական ակտիվություն և սատարում է ընդդիմադիր ուժերին: Այս ամենի արդյունքում Արմեն Հակոբյանի նկատմամբ սկսվում են նոր ճնշումներ, մասնավորապես, հարկային մարմինները, բնականաբար Սաշիկի թելադրանքով, սկսում են առանց օրինական հիմքերի հարկային ստուգումներ անցկացնել և անօրինական կերպով մեծ հարկեր են գանձում, ինչի արդյունքում Արմեն Հակոբյանն ունենում է եկամտի մեծ կորուստ և չի կարողանում ժամանակին վճարել Սաշիկի պահանջած գումարը:

Իր «պարտականությունները» չկատարելու համար Արմեն Հակոբյանը ենթարկվում է տարբեր տեսակի հետապնդումների. նախ՝ մարմնական վնասվածքներ, նվաստացումներ, սպառնալիքներ, այնուհետև տեսնելով, որ այդքանից հետո նա չի հանձնվում և չիզիջում իր բիզնեսը Սաշիկին, Արմեն Հակոբյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում՝ ակնհայտ կեղծ, անօրինական ու անհիմն գործ: Վերոնշյալի համատեքստում Արմեն Հակոբյանի առջև երկու տարբերակ կար. կա՛մ մնալ, պայքարել, հայտնվել ճաղերի հետևում՝ արժանանալով անհայտ ճակատագրի, կա՛մ հանձվել, զիջել բիզնեսը Սաշիկին և փրկել սեփական կյանքը:

Ընտրվեց վերջին տարբերակը. մեր տեղեկություններով՝ Արմեն Հակոբյանը 2015–ին ընտանիքի հետ հեռացել է երկրից և ապրում է այն վախով, որ Հայաստանում հայտնվելուն պես Սաշիկի մարդիկ ոչնչացնելու են իրեն: Չէ՞ որ նախկինում սովորական էր այն իրավիճակը, երբ բոլոր նրանք, ովքեր դուրս էին գալիս Սաշիկի և իր մարդկանց դեմ, պետք է չեզոքացվեին: 

Սակայն ներկա իրադրության պայմաններում, երբ իրավիճակ է փոխվել, Արմեն Հակոբյանը դարձյալ մտավախություն ունի, որ մեր երկրում հայտնվելուն պես վերոնշյալ անձը կամ իր մերձավորները կփորձեն մեկուսացնել իրեն, որպեսզի վերջինս չկարողանա բերանը բացել և ներկայացնել իրականությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը
Ամենադիտված