Բռնի կերպով, հարկադրաբար մոլախաղեր խաղալու ավանդույթը ՔԿՀ-ներում կասեցված է․ Արտակ Զեյնալյան
Իրավունք
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը։ Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իր պաշտոնավարաման 100 օրվա ընթացքում ՔԿՀ-ներում մոլախաղեր խաղալու ավանդույթն է կասեցվում։
«Բռնի կերպով, հարկադրաբար մոլախաղեր խաղալու ավանդույթը ՔԿՀ-ներում կասեցված է: Իհարկե, մենք չենք կարող դրանք ամբողջությամբ բացառել, քանի որ մարդիկ կարող են ցանկացած բանի վրա խաղալ, այդ թվում՝ նաև թիկունքի հետևում քար պահելու վրա: Բայց զառեր, խաղաթղթեր, նման առարկաները պարտադիր վերցվում են», - ասաց ՀՀ արդարադատության նախարարը՝ հավելելով. «Մենք մշակում ենք միջոցառումների պլան, որպեսզի դատապարտյալներն ունենան զբաղմունք, աշխատանք ու ստիպված չլինեն առօրյան լցնել խաղերով»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան