«Կանեփ ընդունած հանձնաժողով». Անդրիաս Ղուկասյանը պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը
Քաղաքական
Նորաստեղծ «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը բողոքի ակցիա է իրականացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց՝ «Մուկուչյա՛ն, ընտրակեղծարար», «Կանեփ ընդունած հանձնաժողով», «Ընտրագողերի հանձնաժողով» և այլ պաստառներով։ Ղուկասյանը պահանջում է ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը:
Կուսակցությունը բողոքի ակցիայից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան :
Անդրիաս Ղուկասյանը տեսանյութում ասում է․
«Մենք գտնում ենք, որ Մուկուչյանը պետք է հեռանա և նա չի կարող մեր երկրում ղեկավարել ընտրություններ և հանրաքվեներ: Այդ պատճառով հավաքվել ենք այստեղ։ Գտնում ենք, որ սա կարևոր բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարացման համար։ Չի կարող պաշտոնավարել այն հանձնաժողովը, որը 2011 թվականից ի վեր կեղծարարությամբ է զբաղվել բոլոր ընտրություններում և սպասարկել է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին իշխանությունների յուրացումը, 2013 թվականի նախագահական ընտրություններում իշխանության յուրացումը և իշխանության մոնոպոլիայի ձևավորումը և այլն: Մենք համարում ենք, որ սա կեղծարարների հավաքատեղի է, ոչ թե ԿԸՀ։ Այսօր, այդ ամենից ելնելով, պահանջում ենք, որ Մուկուչյանը հեռանա»։
Անդրիաս Ղուկասյանը տեսանյութում նաև ասում է, որ նախատեսում են ուրբաթ օրը հանրահավաք կազմակերպել, իսկ եթե Տիգրան Մուկուչյանը հրաժարական չտա, կդիմեն հանրության օգնությանը։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»