Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը 

Գլխավոր դատախազությունը պատասխանել է Շարմազանովի հրապարակային հարցադրմանը

Իրավունք

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազութունը պատասխանել է  Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հրապարակային հարցադրմանը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած պատասխանն ԱԺ փոխնախագահի հարցադրմանը:

«ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովը նախօրեին հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված հրապարակային հարցադրումով: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազին մեղադրելով նախկինում ԱԺ ամբիոնից՝ 2016թ. ՊՊԾ զորամասի գրավման ընթացքում Ոստկանության երեք ծառայողների սպանությունն իրականացրած անձանց խիստ պատժի ենթարկելու պահանջի վերաբերյալ իր հայտարարությունները «շուտ մոռանալու» մեջ՝  պարոն Շարմազանովը տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ է ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկում Ռոբերտ Քոչարյանին «կալանքից ազատելու» վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն այն դեպքում, երբ «մոռանում է» «ահաբեկչական խմբի որոշ անդամների՝ դատարանի կողմից ազատ արձակվելու» հանգամանքը: Քանի որ պարոն Շարմազանովը հարցադրումներն արել է հրապարակային, հարկ ենք համարում պատասխանել նույն կերպ:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից իր հայտարարությունները մոռանալու վերաբերյալ պարոն Շարմազանովի ենթատեքստային ակնարկները դիտարկում ենք որպես քաղաքական հռետորաբանության դրսևորում: ԱԺ ամբիոնից արված Գլխավոր դատախազի բոլոր հայտարարությունները, այդ թվում նաև ԱԺ փոխնախագահի կողմից հիշատակվող խնդրի վերաբերյալ, եղել են հրապարակային, դրանք առկա են համացանցում՝ հասանելի ցանկացած հետաքրքրվողի:

Համոզմունքն առ այն, որ ՊՊԾ զորամասի գրավման և պահման գործողության ընթացքում իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների սպանությունը կատարող անձինք պետք է ենթարկվեն խիստ պատժի, ինչի ապահովումը նաև դատախազության պարտականությունն է, մնում է անխախտ և անփոփոխ: Սակայն դա ոչ մի ուղղակի առնչություն չունի և չի կարող ունենալ ՊՊԾ զորամասի գրավման գործով ամբաստանյալների նկատմամբ կիրառված կալանքն անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոխարինելու գործընթացի, առավելևս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հետ՝ ներքոնշյալ հիմնական պատճառներով:

Առաջին՝ պարոն Շարմազանովը միտումնավոր կամ սխալմամբ անտեսում է այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայողների սպանության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվել և նրանք շարունակում են գտնվել կալանքի տակ:   

Երկրորդ՝ չենք զլանում ինչպես ԱԺ փոխնախագահի, այնպես էլ լայն հանրության համար հերթական անգամ պարզաբանել, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը պատժի միջոց չէ: Քրեադատավարական օրենսգրքով սահմանված պայմանների և հիմքերի առկայությամբ այն կիրառվում է գործի քննության ընթացքում անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քրեական գործի լրիվ, օբյեկտիվ քննության բնականոն ընթացքը երաշխավորելու, դրան խոչընդոտող կանխատեսելի, ողջամիտ գործոնները չեզոքացնելու նպատակով:

Հետևաբար կալանքը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինումը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական պատասխանատվությունից ազատելու կամ նրան արդարացնելու դրսևորում՝ անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է մեղադրյալի կարգավիճակում գտնվող Ռոբերտ Քոչարյանի՞ն, ՊՊԾ զորամասը գրավելու մեջ մեղադրվող խմբի անդամների՞ն, թե՞ որևէ այլ անձի: Դրանում կարելի է համոզվել ընդամենը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավանորմերն ընթերցելու արդյունքում:

Ցավալի է, որ ԱԺ հարգելի փոխնախագահն ակնհայտորեն տուրք է տվել նաև խափանման միջոց կալանքը որպես անձի նկատմամբ պատժամիջոց կիրառելու վերաբերյալ հանրային վտանգավոր մտայնություններին՝ այդպիսով նաև իր հերթին նպաստելով մոլորեցնող այդ թյուրընկալումների ամրապնդմանը:

Երրորդ՝ նշված քրեական գործով մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազները խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդություններին չեն առարկել բացառապես այն պատճառով, որ, ելնելով նոր փաստական տվյալներից, գործի քննության տվյալ փուլում ունեցել են համոզմունք, որ վերացել են կոնկրետ մեղադրյալների նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի շարունակման հիմքերը, էապես նվազել են նրանց կողմից քննությանը խոչընդոտելու, արդարադատությունից խուսափելու հիմքերը, նոր հանցանք կատարելու ռիսկերը:

Նման մոտեցման հնարավորության մասին, ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազն առիթ ունեցել է հստակ արտահայտվելու նաև ԱԺ ամբիոնից՝ ՀՀ դատախազության 2017թ. գործունեության տարեկան հաղորդման քննարկման ժամանակ: Որևէ կասկած չպետք է լինի, որ նշված գործով ազատության մեջ հայտնված ցանկացած անձի պարագայում, նրանց հետագա վարքագծով պայմանավորված, հիմքեր առաջանալու դեպքում ՀՀ դատախազությունն իր իրավասությունների սահմաններում անմիջապես կձեռնարկի օրենքով նախատեսված միջոցներ:

Բացի դրանից, հարկ է ընդգծել, որ գործ ունենք բացարձակապես տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ: ՊՊԾ գնդի տարածքը գրավելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում անձանց նկատմամբ խափանման միջոցները փոխելու որոշումները կայացվել են դատաքննության փուլում, շուրջ 2 տարի կալանքի տակ մնալուց հետո, երբ էականորեն նվազել էր քննությանը խոչընդոտելու նրանց հնարավորությունը:

Մինչդեռ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնելու վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նախնական քննության ամենաակտիվ փուլում, երբ իրականացվում են բազմածավալ քննչական, այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողություններ, որի պարագայում չափազանց մեծ է ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձի կողմից դատավարության մասնակիցների վրա ներգործելու, քննությանը խոչընդոտելու հնարավորությունը, ինչը բացառելու անհրաժեշտությամբ էր պայմանավորված Ռոբետ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի համապատասխան որոշումը:        

Հետևաբար, ելնելով վերոգրյալից, անտեղի և անհիմն են «ընտրովի արդարադատությամբ» առաջնորդվելու մասին ՀՀ ԱԺ փոխնախագահի ակնարկները»:          

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Ամենադիտված