Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Ալիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում 

Վարչապետն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

Քաղաքական

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականի ապրիլյան  քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:

Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ինձ համար պատիվ է ձեզ հետ հանդիպելը: Ուզում եմ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր զավակների հերոսության և անձնազոհության համար: Հավատում եմ, որ նրանց  պահվածքը, խիզախությունն առաջին հերթին դաստիարակվել է ընտանիքում: Անկեղծ ասած, նախատեսում էի ավելի շուտ հանդիպել ձեզ, բայց ուզում էի նաև հանդիպումը հետաձգել, որպեսզի ինչ-որ սփոփող որոշում կայացված լիներ, որից հետո  այս հանդիպումը տեղի ունենար:

Այդ որոշումը կայացվեց երկու շաբաթ առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թվի ընդլայնմանը, ինչը հնարավորություն կտա աջակցություն ստանալ նաև 2015 թվականի հունվարից հետո տեղի ունեցած դեպքերի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց և զոհված զինծառայողների ընտանիքներին:

«Սա նշանակում է, որ ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները, հաշմանդամություն ստացած անձինք նույնպես պետական շարունակական աջակցություն կստանան: Հույս ունենք, որ դա ինչ-որ չափով  կթեթևացնի ձեր հոգսերը: Իհարկե, անսփոփելի է այն վիշտը, որ դուք հիմա կրում եք: Սա զուտ ֆինանսական խնդիր չէ, սա շատ կարևոր բարոյական խնդիր է, որպեսզի հանրությունը և պետությունը ցույց տան, որ կանգնած են հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց ընտանիքների, հարազատների կողքին»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետ կապված հանցագործությունների բացահայտման մասին զոհված զինծառայողների ծնողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր էլ են հարցնում՝ ապրիլյան պատերազմի հետ կապված հանցագործություններ են տեղի ունեցել, դրանք չե՞ն բացահայտվելու:  Արդեն ունենք այդպիսի բացահայտումներ, և բոլորին հայտնի դրվագը, որը ամենախոշոր և առաջին  կոռուպցիոն բացահայտումներից է, հենց ուղիղ  ապրիլյան պատերազմի մասին էր, թե ինչպես օգնությունը, այդ թվում՝ տեխնիկան, զինվորներին չի հասել: Կարծում եմ՝ բոլորս էլ գիտենք, որ այդ գործերը քննելու ոչ մի խոչընդոտ չի լինելու:

Բայց, այնուամենայնիվ, այդ քննությունները չպետք է որևէ կերպով ստվեր գցեն մեր զինված ուժերի և բանակի վրա, որովհետև բոլորս էլ գիտենք, և ակնհայտ է, որ բարեխիղճ, անձնազոհ սպաների և զինվորների թիվը մեծ է, և ես համոզված եմ, որ մեր զինված ուժերի և՛ բարձրաստիճան, և՛ միջին օղակի, և՛ ենթասպայական, և՛ շարքային կազմի շատ մեծ մասը սեփական ծառայության իմաստը, նպատակը և առաքելությունը գիտակցող մարդիկ են և շատ փոքր թվով մարդիկ են, ովքեր հակառակ տրամաբանությամբ են առաջնորդվում:

Ընդհանրապես այդ հետաքննությունները, կարծում եմ, Հայաստանի պետականության հեղինակությունը բարձրացնելու նպատակ ունեն, և ոչ թե հակառակը: Իհարկե, նեգատիվ տեղեկատվությունը միշտ էլ որոշակի տհաճություն է պատճառում, բայց, կարծում եմ, մենք այդ ամենին պետք է նայենք, վերաբերվենք որպես առողջացման գործընթացի, ինչն անխուսափելիորեն պետք է իրականացնենք: Կրկին իմ խոնարհումը ձեզ, ձեր ընտանիքների, ձեր զավակների և հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված բոլոր զինվորների, կամավորների, ազատամարտիկների և նրանց ընտանիքների առաջ:

Հույս ունեմ, որ աջակցության հիմնադրամի հնարավորությունները շարունակաբար կմեծացնենք, և աջակցության գործընթացը գնալով ավելի ու ավելի վաղ թվականների դեպքերի վրա կտարածվի, որպեսզի կարողանանք ինչ-որ ձևով արձանագրել, որ մենք բարոյապես, նաև ֆինանսապես  նեցուկ ենք լինում մեր զոհված, հաշմանդամություն ստացած զինվորներին և նրանց հարազատներին»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար պետք է բոլորը գնան բանակ, ծառայեն, բանակից չխուսափեն, իսկ ոմանք էլ կաշառք չվերցնեն և մարդկանց ապօրինի չազատեն բանակից: «Եթե Հայաստանի Հանրապետությունում կա զինկոմ, ով ձեռքը երկարացնում է և փող է վերցնում՝ ինչ-որ մեկին բանակից ազատելու համար, պետք է խստագույնս պատժվի. նա ընդհանրապես իրավունք չունի Հայաստանի զինված ուժերի սպայի կոչումը կրել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Զոհված զինծառայողների ծնողները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելու և իրենց խնդիրները լսելու համար: Նրանք համոզմունք են հայտնել, որ իրականացված թավշյա հեղափոխութան և տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի լիարժեք բացահայտել  մի շարք, այդ թվում՝ քառօրյա պատերազմի ընթացքում իրականացված հանցագործությունները: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանըՊուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտՓաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք»ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին
Ամենադիտված