Քիմ Քարդաշյանին դատի են տվել
Այլ
The Blast-ը տեղեկացնում է, որ հայազգի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանին դատի են տվել եւ միլիոնավոր դոլարների փոխհատուցում են պահանջում: Քիմին դատի է տվել Vibes Media մեդիա-ընկերությունը, որը պնդում է, որ աստղը կրկնօրինակել է իրենց ընկերության լոգոն՝ իր նոր արտադրանքի համար:
Vibes Media ընկերությունը նյութական կոմպենսացիա է պահանջում, չնայած գումարի չափը չի բարձրաձայնվում: Խոսքը գնում է նոր օծանելիքի մասին, որը կրում է Vibes անվանումը:
Նշենք նաև, որ Քիմը դեռ հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, սակայն նրա փաստաբաններն աշխատում են, որպեսզի վերացնեն ընկերության հետ առաջացած խնդիրը: Այդուհանդերձ, ընկերությունն արդեն դատի է տվել, եւ ամենայն հավանականությամբ սեպտեմբերին մեզ սպասվում է դատական գործընթաց:
Հայուհու փաստաբանները հայտարարում են, որ ընկերությունն օգտագործում է պահը, որպեսզի ուշադրություն գրավի. լոգոների ոչ մի համընկնում չկա, եւ ընկերության հայցը զավեշտ է:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»