Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր են Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան 

Մեր բուհակաան համակարգը պետք է միտված լինի արտերկրից ուսանողներ ներգրավելուն․ վարչապետ

Գիտություն և Մշակույթ

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսության զարգացման կարևոր նախապայման է համարում կրթության, գիտության և առողջապահության արտահանումը: Այս մասին նա ասաց ֆոյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ

«Ըստ էության, մենք ունենք մի իրավիճակ, որ գրեթե բոլոր դիմորդներն ընդունվում են բուհեր: Բացառություն է միայն մեկ բուհ, և դա Երևանի պետական բժշկական համալսարանն է: Դեռևս Խորհրդային տարիներից բժշկական համալսարանը իր քաղաքականության մեջ եղել է արտերկրից ուսանողներ ներգրավող, և հիմա արտերկրյա բազմաթիվ ուսանողներ են ներգրավված, ինչը հնարավորություն է տալիս, որ բժշկական համալսարանը չունենա ուսանողների և դիմորդների խնդիր,, հետևաբար լինի շատ ավելի լավ ֆինանսատնտեսական վիճակում, հետևաբար շատ ավելի լավ ռազմավարական վիճակում լինի: Ես նկատի ունեմ, որ մեր բուհական համակարգը պետք է վերակառուցվի այս տրամաբանության մեջ, որպեսզի մեր բուհակաան համակարգը միտված լինի արտերկրից ուսանողներ ներգրավելուն»,- ասաց վարչապետը:

Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ աշխարհում կան բազմաթիվ առաջնակարգ բուհեր, տարբեր շերտերի, բայց միշտ էլ կա հնարավորություն ունենալ գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որ լինեն հարյուրավոր կամ հազարավոր դիմորդներ, որոնց դա հետաքրքրի: Այսինքն, եթե աշխարհում կա Քեմբրիջ, Հարվարդ, Կոլումբիայի համալսարան և այլն, դա դեռ չի նշանակում, որ աշխարհում այլ համալսարան չկա: «Օրինակ՝ իմ երեխաները սովորել են Տարտուի համալսարանում, որը գտնվում է հետխորհրդային երկրում, որտեղ ուսման վարձերը շատ մատչելի են, նույնիսկ Հայաստանի որոշ բուհերի հետ համեմատելի են: Ես նկատի ունեմ, եթե հայաստանյան բուհերում իրականացվեն այնպիսի ռեֆորմներ, որ բոլոր բուհերը միտված լինեն արտերկրից ուսանողներ ներգրավելուն և սահմանեն գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որն ընդունելի լինի, միշտ էլ կա սեգմենտ, որին կարելի է ներգրավել»,- մանրամասնեց վարչապետը՝ շեշտելով, որ բուհական համակարգի բարելավումը երկրի տնտեսության զարգացման համար շատ կարևոր նշանակություն ունի:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև առողջապահական քաղաքականությանը՝ շեշտելով, որ շատ կարևոր է, որպեսզի այդ քաղաքականությունը իրականացվի այնպես, որ առողջապահական համակարգը գրավիչ լինի արտերկրից պոտենցիալ հաճախորդների, հիվանդների համար, ովքեր կգան Հայաստան առողջապահական որոշակի ծառայություններից օգտվելու:

Անդրադառնալով գիտության ոլորտին՝ վարչապետը շեշտեց, որ գիտությունն այսօր դարձել է գլոբալ երևույթ: «Մենք այսօր «Ինժեներական քաղաք»-ում ականատես եղանք, թե ինչպես են մեր գիտնականները մասնակցում գլոբալ նախագծերի, օրինակ՝ տիեզերական նախագծերի և այլն: Պարտադիր չէ, որ այդ գիտնականը ֆիզիկապես լինի ինչ-որ մի տիեզերանավի կողքին կամ տիեզերակայանում: Պետք է այնպես ապահովել, որ մեր գիտնականները կարողանան իրենց ծառայությունները մատուցել ու նաև իրենց փորձը փոխանցեն մյուս սերունդներին, որպեսզի ձևավորվի մասնագիտական բազա և ունենանք նաև մեր գիտական ծառայություններն արտահանելու հնարավորություն: Մենք ունենք ուղղակի գիտություն, որն ուղղակի գործնական որևէ գործառույթ չի իրականացնում: Մենք պետք  կարողանանք հասնել նրան, որ մեր գիտությունը գործնական գործառույթներ իրականացնի տնտեսության մեջ և գլոբալ առումով, և Հայաստանի համար»,- եզրափակեց վարչապետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում
Ամենադիտված