Նիկոլ Փաշինյանը Սերժ Թանկյանին հիշեցրեց Հայաստանում բնակարան գնելու խոստման մասին
Այլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հիշեցրեց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին Հայաստանում բնակարան գնելու նրա խոստման մասին:
«Սերժ Թանկյանը, երբ եկել էր, խոստացավ, որ Հայաստանում բնակարան է գնելու: Չգիտեմ՝ գնե՞լ է, թե՞ ՝ոչ: Հրապարակային եմ հիշեցնում, Սերժ ջան, չեմ ուզում անձնականով նամակով հիշեցնել, մենք պայմանավորվել ենք, էլ չեմ ասում, որ պիտի քննարկեինք Հայաստանում ավելի երկար ժամանակ անցկացնելու հնարավորությունդ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը աջակցում էր Նիկոլ Փաշինյանին «Թավշյա հեղափոխության» օրերին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)