Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստը 

Քոչարյանի՝ «հակահեղափոխության» կենտրոն դառնալու շանսերը զրոյական են. ո՞րն է Փաշինյանի առավելությունը

Վերլուծական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացրել: Համենայն դեպս, նա առայժմ չի բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն, իսկ մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: Անկախ այն հանգամանքից, որ Քոչարյանը երկրորդ բևեռ դառնալու հայտ է ներկայացրել, անհրաժեշտ է նաև ճիշտ գնահատել հնարավոր պայքարում նրա «մեկնարկային դիրքը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարել է, որ «հակահեղափոխությունը» հաղթելու տարբերակ չունի ու նրա հետ սկզբունքորեն կարելի է համաձայնվել։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն իրականության զգացումից կտրել է նախկին համակարգը ներկայացնող սեգմենտներին՝ նրանց մոտ ծնելով կոնսոլիդացվելու, իշխանությունը վերադարձնելու հույսեր։ Կասկածից վեր էր, որ այդ հույսերը առաջանալու էին, և այսպես կոչված «ռևանշիստները», Փաշինյանի վարած քաղաքականությունից դժգոհողները ձգտելու էին համախմբվել հենց Քոչարյանի շուրջ: Սակայն արդյո՞ք այդ համախմբումը, եթե անգամ այն տեղի ունենա, կբերի լուրջ քաղաքական դիվիդենտներ: Թերևս՝ ոչ: Այն պարզ պատճառով, որ «հակահեղափոխությունը» այս պահին չունի սոցիալական հենարան, և գրեթե բոլոր սոցիալական խմբերին այս պահին բավարարում է Նիկոլ Փաշինյանի կաբինետի աշխատանքը: 

Քոչարյանը Փաշինյանի համար չի կարող լինել քաղաքական հակառակորդ նաև ոչ պակաս կարևոր բաղադրիչի բացակայության պատճառով: Խոսքը, իհարկե, այս երկու քաղաքական գործիչների  վարկանիշների տարբերության մասին է: 10 տարի շարունակ բացակայելով քաղաքական թատերաբեմից, Քոչարյանը, ըստ էության, լուրջ վարկանիշային կորուստ է կրել: Այս տարիների ընթացքում գրեթե բոլոր մեդիառեսուրսները Մարտի 1-ը և մասամբ նաև Հոկտեմբերի 27-ը կապել են հենց Քոչարյանի անվան հետ և հասկանալի է, որ վերադարձի պարագայում Երկրորդ նախագահը բախվելու է արդեն իսկ կարծրացած քաղաքական իմիջի փոփոխության խնդրին: Հենց այստեղ է, որ «մեկնարկային դիրքի» տեսանկյունից Քոչարյանի վիճակը նախանձելի չէ՝ նրա քաղաքական հայտը ձևակերպվում է զրոյական վարկանիշի ֆոնին: Իրավիճակի փոփոխությունը, ինչ խոսք, մեկ-երկու շաբաթվա գործ չէ, անգամ եթե Քոչարյանը, օգտագործելով իր ֆինանսական ահռելի ռեսուրսները, իր ձեռքում կենտրոնացնի մեդիա դաշտը, ինչին, ի դեպ, նա արդեն իսկ լծվել է՝ մամուլում պարբերաբար կարելի է հանդիպել այն լրատվամիջոցների ցանկը, որոնք վերջին օրերի ընթացքում գնվել են Քոչարյանի կամ նրա հետ կապվող անձանց կողմից:

Ի տարբերություն Քոչարյանի՝ Փաշինյանի վարկանիշը վարչապետի պաշտոնը ստանձնելուց 100 օր անց էլ կայուն բարձր է: Փաշինյանի գլխավոր քաղաքական հենարանը շարունակում է մնալ ժողովրդական լայն աջակցությունը, որի հետ «հակահեղափոխության» ջատագովները, այսպես թե այնպես, ստիպված են լինելու հաշվի նստել: Բացի հանրության աջակցության մեծ պաշարից, չպետք է մոռանալ, որ Փաշինյանի ձեռքում է կենտրոնացված նաև վարչական  ապարատը, ինչը ևս կարելի է դիտարկել իբրև առավելություն:

Ներքաղաքական դաշտում ձևավորված իրականության անգամ հպանցիկ վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ Քոչարյանն այս պահին չի կարող հանդիսանալ ո՛չ հակառակորդ գործող վարչապետին, ո՛չ էլ, առավել ևս՝ «հակահեղափոխության» կենտրոն: Հենց միայն այն պատճառով, որ Քոչարյանի շուրջ չի շտապում ձևավորվել քաղաքական թիմ: Այս պահին միայն ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն են արտահայտվել երկրորդ նախագահի հետ հնարավոր համագործակցության մասին: Միևնույն ժամանակ, հնչած տեսակետները, թե ՀՀԿ-ն որոշել է փոխել իր լիդերին և քաղաքական «ռեինկարնացիայի» հասնել Քոչարյանի շուրջ համախմբվելով՝ այդ վարկածը որևէ  քննադատության չի դիմանում: Ակնհայտ է, որ ՀՀԿ անփոխարինելի ղեկավար Սերժ Սարգսյանը չի շտապում ողջ կուսակցությունը դնել Քոչարյանի տրամադրության տակ: Սրանից հետևում է, որ Սարգսյանն ունի իր սեփական քաղաքական ծրագիրը և պատրաստվում է խաղալ ինքնուրույն...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը
Ամենադիտված