Հեղուկ գազով լի «Զիլ» է կողաշրջվել
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 23-ին, ժամը 10:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան ՃՈ նախկին հենակետի մոտակայքում հեղուկ գազով լի «Զիլ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, կա գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Երևան M4 ավտոճանապարհի 92-րդ կմ-ին «Զիլ» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է (վարորդ՝ Գ. Հ. ծնված 1975թ.), ինչի հետևանքով ուղևոր Ա. Գ.-ը (ծնվ. 1947թ.) հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել