«Տղեք ջան, լավ չի, երբ ամբողջ ազգը նստած սպասում է, թե որ քաղաքական գործիչն ինչ է գրում»․ Զոհրապ Եգանյան
Բլոգոսֆերա
Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Զոհրապ Եգանյանը իր էջում գրել է․
«Ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ամիսը գոնե 2-3 անգամ լիցքաթափել, դրա համար պետք է զարգացնել մասսայական սպորտը, ժամանցի քաղաքակիրթ վայրերը, ստեղծել քաղաքային այգիներ, որտեղ մարդիկ կկարողանան ընկերների ու ընտանիքի անդամների հետ շաբաթ–կիրակի անցկացնել: Տղեք ջան, լավ չի, երբ ամբողջ ազգը նստած սպասում է, թե որ քաղաքական գործիչն ինչ է գրում, կամ ինչ է ասում, քաղաքացիների 99 տոկոսը պետք է զբաղվի քաղաքականությամբ 4-5 տարին մեկ անգամ՝ ընտրությունների միջոցով: Հայաստանում չկա մի քաղաք, որտեղ լինեն այգիներ, ուր, պայմանական ասած՝ նրբերշիկ խորովես երեխաներիդ հետ, Հայաստանում պետք է ամեն գնով հետաքրքիր դարձնել մարզադաշտեր (Ֆուտբոլ, բասկետբոլ և այլն) գնալը, դա պետք է դառնա առօրյա: Նորից եմ կրկնում, նախկինում մեր իշխանավորների սխալները հաշվի առնելով պետք է մեր հասարակությանը հնարավորինս զերծ պահել ամենժամյա ռեժիմով քաղաքական սթրես ապրելուց: Հիշեք, չհանգստացող ու չլիցքաթափվող մարդը ոչ երկար կյանք կունենա, ոչ էլ՝ ՕԳԳ ն բարձր կլինի»։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»