Մխիթարյանը հնարավոր է` դարձյալ չմեկնի Ադրբեջան. «Արսենալ»-ը և ադրբեջանական ակումբը հայտնվել են ԵԼ նույն խմբում
Սպորտ
Հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է բաց թողնի Եվրոպայի լիգայի շրջանակում Ադրբեջանում կայանալիք «Ղարաբաղ» և «Արսենալ» ակումբների միջև ֆուտբոլային հանդիպումը: Մոնակոյում օգոստոսի 31-ին կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքում E խմբում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցներից մեկը կլինի ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը:
«Արսենալ»-ի հայաստանցի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է` չմեկնի Ադրբեջան և բաց թողնի «Ղարաբաղ»-ի հետ հանդիպումը: Պատճառը` Մխիթարյանի` Ադրբեջանի «սև ցուցակում» լինելու հանգամանքն է: Ֆուտբոլիստն այդ ցուցակում հայտնվել էր Արցախ այցելության պատճառով:
2015թ.-ին Մխիթարյանը բաց էր թողել նաև ադրբեջանական «Գաբալա»-ի հետ Դորտմունդի «Բորուսիա»-ի հանդիպումը:Azerisport-ը գրել էր, որ Մխիթարյանը կարող է ձերբակալվել Ադրբեջանում, եթե գա Բաքու` մասնակցելու «Գաբալա»-ի հետԵվրոպայի լիգայի խմբային փուլի մրցավեճին: «Դրա պատճառ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղ Մխիթարյանիայցելությունը»,- գրել էր ադրբեջանական կայքը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)