Նոր մանրամասներ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքից. Կան ձերբակալվածներ Մեսսիին նվիրված գոլը չփրկեց «Ինտեր Մայամիին»․ «Մոնտերեյը» հաղթեց 90+7-ին Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը միգրանտների անօրինական տեղափոխման խոշոր միջազգային ցանց է բացահայտել Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Ազիզյան Իրանը հրապարակել Մոջթաբա Խամենեիի առաջին տեսանյութը (տեսանյութ) Մեսսին վերադարձել է Ռոսարիո՝ հորը վերջին հրաժեշտը տալու Մենք չենք բանակցում ԱՄՆ-ի հետ․ Արաղչին պարզաբանել է Թեհրան–Վաշինգտոն շփումների ձևաչափը Իրավիճակը վատագույնն է պատերազմի սկզբից ի վեր․ Ուկրաինայում ահազանգում են ՀՕՊ-ի խնդիրների մասին Նոր Ախուրյան, Նոր Կյանք, Կառնուտ և Քեթի․ դպրոցական ճանապարհների համար՝ 314 մլն դրամ ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ 

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում բացահայտվել են առերևույթ չարաշահումներ

Այլ

2018թ. հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին են ստացվել ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրության հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում, ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են չարաշահումներ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, Կոտայքի մարզի դատախազության կողմից տրված ցուցումի համաձայն, նախապատրաստված նյութերով 2018թ. օգոստոսի 2-ին ներկայացված փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:  

Նախնական քննության ընթացքում ձեռնարկվող բազմածավալ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ  «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2012-2018թթ. ընկած ժամանակահատվածում տարբեր ժամկետներով երեք անձի հետ՝ որպես վարորդ, մեկի հետ՝ որպես համակարգող և ևս մեկ անձի հետ՝ որպես թարգմանիչ-խմբագիր,  կնքվել են աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրեր, սակայն նրանց կողմից աշխատանքի վայրում եղած լինելու և աշխատանք կատարած լինելու վերաբերյալ որևէ տվյալ չկա: Այդ անձանց անվամբ, սակայն, ելքագրվել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափի` 29.562.714 ՀՀ դրամ գումարի աշխատավարձ:  

Բացի այդ ՊՈԱԿ-ը, 2016թ. «Հայ զարգացման ներուժ» առողջապահական, սոցիալական, բնապահպանական ՀԿ-ի հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Վերջինիս շրջանակում ՀԿ-ի ներկայացուցիչներն իրականացրել են տուբերկուլյոզով հիվանդ անձանց 13.748 տնային այց, որի ընթացքում կատարել են ներերակային ներարկումներ կամ հետևել, որ հիվադը ընդունի դեղերը: Մեկ այցի միջին արժեքը կազմել է 4.912 ՀՀ դրամ, չնայած այն հանգամանքին, որ ներկայումս այդ ծառայությունը մատուցվում է պոլիկլինիկաների բուժաշխատողների միջոցով և մեկ այցի արժեքը ներարակման դեպքում կազմում է 1.200 ՀՀ դրամ, իսկ դեղահաբի ընդունմանը հետևելու դեպքում` 621,7 ՀՀ դրամ: Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 67.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:   

Ստացվել են տվյալներ, որ Կենտրոնը «Հայ զարգացման ներուժ» ՀԿ-ի հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր, ընդհանուր 43.950.000 ՀՀ դրամ արժեքով, կնքել է նաև 2015 թվականին:

Ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին հաշվապահ Ա. Մ.-ն ներգրավվել է որպես կասկածյալ՝ առանձնապես խոշոր չափերի` 53 մլն․ դրամի յուրացում կատարելու կասկածանքով։ Վերջինիս կողմից վերականգնվել է 7 մլն․ ՀՀ դրամի չափով պատճառված վնասը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, դրանում ներգրավված անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Մասնավորապես, ի թիվս այլ գործողությունների՝ գրություններ են ուղարկվել ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության նախարարություններ, ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ստանալու համար վերոնշյալ բոլոր կազմակերպությունների կանոնադրությունները, դրանց հիմնադիրների և տնօրենների մասին տեղեկություններ, ինչպես նաև նրանց  միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիմք հանդիսացած մրցույթների և այլնի վերաբերյալ փաստաթղթերն ու տեղեկությունները:

Առգրավվել են «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հաճախելիությանը, անձնական գործերին, հաստիքացուցակին, ծառայությունների մատուցման պայմանագրերին առնչվող փաստաթղթերը:

Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել են խուզարկություններ։

Քննության ընթացքի, արդյունքների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: 

Ծանուցում.   ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր մանրամասներ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքից. Կան ձերբակալվածներՄեսսիին նվիրված գոլը չփրկեց «Ինտեր Մայամիին»․ «Մոնտերեյը» հաղթեց 90+7-ին Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը միգրանտների անօրինական տեղափոխման խոշոր միջազգային ցանց է բացահայտել Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Ազիզյան Իրանը հրապարակել Մոջթաբա Խամենեիի առաջին տեսանյութը (տեսանյութ) Մեսսին վերադարձել է Ռոսարիո՝ հորը վերջին հրաժեշտը տալու Մենք չենք բանակցում ԱՄՆ-ի հետ․ Արաղչին պարզաբանել է Թեհրան–Վաշինգտոն շփումների ձևաչափը Իրավիճակը վատագույնն է պատերազմի սկզբից ի վեր․ Ուկրաինայում ահազանգում են ՀՕՊ-ի խնդիրների մասին Նոր Ախուրյան, Նոր Կյանք, Կառնուտ և Քեթի․ դպրոցական ճանապարհների համար՝ 314 մլն դրամ ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Ուկրաինան կարող է Թուրքիայից ստանալ 70 ATACMS հրթիռներ Վաղը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում երկար ժամանակ լույս չի լինիՀայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ․ Շարմազանով Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը Արտակարգ իրավիճակ՝ Սևանում. Մանրամասներ Օդեսան դարձել է ռուսաստանյան գիշերային զանգվածային հարձակման հիմնական թիրախը. Կան զոհեր5 հաղթանակ անընդմեջ․ Ծառուկյանը վերադառնում է և բացահայտ ֆավորիտ է UFC 331-ում WP․ Պենտագոնը ԱՄՆ պաշտպանական ընկերություններից պահանջել է արագացնել զենքի արտադրությունը Թուրքիան կարող է Ուկրաինային փոխանցել ամերիկյան բալիստիկ հրթիռներ․ հայտնի են քանակները Տարոյի աստղագուշակություն. ում են քարտերը խոստանում հաջողություն, փոփոխություն և նոր հնարավորություններ Ջուր հավաքեք. Երկար ժամանակ ջուր չի լինելու Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք Դաշտավան գյուղում. կա 10-ից ավելի վիրավոր Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ Վիրավորների թվում երեխաներ կանԵրևանում բախվել են «Mazda» ավտոմեքենան ու «Honda» մոտոցիկլը 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ շինարարությունն աճել է 24.5%-ով. Եղիազար Վարդանյան Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում 11 տարի առանց մազ կտրելու. Հնդկաստանի բնակչուհին սահմանել է մազերի երկարության համաշխարհային ռեկորդ Ford-ը պատրաստում է «ժողովրդական» էլեկտրական պիկապ՝ «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաներով Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՕգոստոսի 9-ի օրվա խորհուրդըԱրգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ)
Ամենադիտված