Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
Հասարակություն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները նախականխելու նպատակով ձախ երթևեկող և հետադարձ կատարող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար Երևան քաղաքի Աճառյան-Ծարավ Աղբյուր և Աճառյան-Մարշալ Բաբաջանյան խաչմերուկներում առկա լուսացույցների հետ 01.09.2018թ. տեղադրվել են նաև ձախ սեկցիաներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, միաժամանակ՝ Աճառյան փողոցի 5 խաչմերուկներում (Աճառյան-Ծարավ Աղբյուր, Աճառյան-Աճառյան փողոցի 1-ին փակուղի, Աճառյան-Մարշալ Բաբաջանյան, Աճառյան-Աճառյան փողոցի 2-րդ նրբանցք, Աճառյան-Առինջ գյ. ճանապարհ) լուսացույցների աշխատանքային ռեժիմները կոորդինացվել են այնպես, որ տրանսպորտային միջոցներն Աճառյան փողոցով երթևեկեն առանց հապաղումների, որի արդյունքում փողոցը դառնում է «կանաչ ալիք»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)