Փոխնախարարը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել. «Փաստ»
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Առաքելյանը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Դրամական միջոցներ նույնպես չի ունեցել:
Պաշտոնը ստանձնելու դրությամբ ունեցել է միայն եկամուտներ, որոնք կազմել են 300 հազար դրամ և ստացվել 50 հազար դրամ աշխատավարձից և 250 հազար դրամ՝ որպես այլ եկամուտներ նշված գումարից:
Առաքելյանը մինչ պաշտոն ստանալը աշխատել է Երևանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»