Ինչու Ռոնալդուն չի հրավիրվել հավաքական. պարզաբանում է մարզիչը
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է, թե ինչու Կրիշտիանու Ռոնալդուն չի հրավիրվել հավաքականի՝ սեպտեմբերին կայանալիք խաղերին:
«Խոսելով Ռոնալդուի հետ, ով այդ պահին դեռ նոր էր կնքել պայմանագիր «Յուվենտուս»-ի հետ, և հաշվի առնելով նոր ակումբում ադապտացիայի գործընթացը, որոշեցինք, որ նա այս անգամ չի հրավիրվի հավաքական»,-մարզչի խոսքը մեջբերում է A Bola-ն:
Նշենք, որ Պորտուգալիայի հավաքականը սեպետեմբերի 6-ին ընկերական խաղ կանցկացնի Խորվաթիայի հետ, իսկ սեպտեմեբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակներում, կխաղա Իտալիայի ընտրանու հետ;


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)