Փաշինյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Անկախության օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն նախագահ,
ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանի և Ուզբեկստանի առջև այսօր բացվում են երկկողմ միջպետական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու նոր հեռանկարներ, որը կհամապատասխանի մեր ժողովուրդների բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված դարավոր կապերի մակարդակին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն ծրագրերի իրականացման գործում»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)