Ինչ գործոններ են ազդում դպրոցում երեխայի հաջողությունների վրա
Այլ
Գիտնականները նշել են այն գործոնները, որոնք ազդում են դպրոցում երխաների հաջողությունների վրա և օգնում նրանց բարձր գնահատականներ ստանալ։Սա ազդում է նաև ինքնազարգացման վրա։
Ըստ ուսումնասիրությունների գենետիկան էական ազդեցություն չի ունենում երեխայի զարգացման կամ ուսումնական հաջողությունների վրա: Իտելեկտը ևս մեծ դեր չունի, ինչպես նախկինում մտածում էին: Այս մասին գրում է Actualnews.org-ը։
Փորձագետները ուսումնասիրելով ԴՆԹ-ի և հասարակության ազդեցությունը երեխաների ակադեմիական ունակությունների վրա, իրականացնելով շուրջ 6000 զույգ երեխաների հետազոտություն, հանգել են այն եզրակացության, որ գենետիկական գործոնները երկրորդական են։ Առաջնային է երեխայի ինքնազարգացումը և կարգապահությունը։ Լավ և կարգապահը ընտանիքների երեխաները սկսում են ավելի վաղ կարդալ և գրել:
Սոցիալ-տնտեսական վիճակը ևս ազդում է աշակերտների հաջողությունների վրա: Իսկ ծնողների հոգեբանական վիճակի բացասական ազդեցությունն առավել ակնհայտ է լինում երեխաների մոտ, հատկապես, եթե նրանք հոգեկան խանգարումներ կամ դեպրեսիա ունեն:
Գիտնականները նաև ապացուցել են, որ տանը ստացած գիտելիքները ավելի ընկալելի են աղջիկ երխաների համար։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»