«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը երկու դատապարտյալների երեխաների նվիրել է գրենական պիտույքներ
Հասարակություն
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը դատապարտյալներ Ն. Մ.-ի և Կ. Տ.-ի երեխաներին սեպտեմբերի 1-ին նվիրել է դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ բոլոր գրենական պիտույքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, տոնական օրն ամբողջական լինելու համար քրեակատարողական հիմնարկների կողմից վերոնշյալ դատապարտյալներին տրամադրվել է կարճաժամկետ մեկնում՝ երեխաներին անձամբ առաջին դասարան ուղեկցելու նպատակով:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»