ՊԲ զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել 22-ամյա զինծառայող
Հասարակություն
Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, ՊԲ զորամասերից մեկում 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում