ԿԳ նախարարի հայտարարությունը «օյին է դարձել» առևտրականների գլխին
Հասարակություն
Առևտրականներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք պահանջում են վերանայել մաքսազերծման գները: Առևտրականները հայտարարում են նաև, որ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի՝ դպրոցում սև ու սպիտակ համազգեստը պարտադրված չէ, խնդիր է առաջացրել իրենց մոտ և չեն կարողանում վաճառել ներմուծած հագուստը:
«Համերաշխություն» հասարական կազմակերպության նախագահ Արմեն Ներսիսյանի խոսքով՝ նախարարի հայտարարության պատճառով վատացել է առևտուրը.
«Կրթության նախարարի հայտարարությունը «օյին բերեց» ժողովրդի գլխին: Փոխանակ սկզբում ասեր, որ սև ու սպիտակ հագուստ մի բերեք, առևտրականները գնացին, բերեցին ու հիմա չեն կարողանում վաճառել: Նման հայտարարություն նախօրոք պետք է արվեր, ոչ թե օգոստոս ամսին, որպեսզի մարդիկ չգնային դպրոցի համար սև ու սպիտակ հագուստ բերելու»,- ասաց նա:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ, անդրադառնալով առևտրականների մտահոգությանը՝ նշեց.
«Ես չեմ ասել, որ ծնողները չեն կարող գնել սև ու սպիտակ, ընդամենն ասել եմ, որ չի կարելի պարտադրել գնել սև ու սպիտակ: Ես բազմիցս պարզաբանել եմ. սա ազատ իրավունքի խնդիր է», - ասաց նախարարը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»