Երևանում պետք է հաղթենք մրցակցին. Սարգիս Ադամյան
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը վստահ է, որ հավաքականը Երևանում կայանալիք խաղում պարտավոր է հաղթել:
«Դեռ չենք հասցրել ուսումնասիրել մրցակցին՝ Լիխտենշտեյնի հավաքականին, սակայն այն, որ խաղում են Երևանում, ապապ պետք է հաղթենք: Տրամադրությունը թիմում շատ լավ է, պետք է միայն «դուխով» խաղալ և հաղթել: Պայքարելու ենք ամեն խաղում հաղթելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց հարձակվողը:
Անդրադառնալով ակումբային խաղերին Ադամյանը փաստեց, որ գերմանական երկրորդ Բունդեսիգայի բավականին ուժեղ է և իր թիմն ամեն ինչ անելու է այդտեղ պայքարը շարունակելու համար:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի շրջանակներում սեպտեմբերի 6-ին Երևանում կմրցի Լիխտենշտեյնի, իսկ սեպտեմբերի 9-ին արտագնա խաղում ուժերը կչափի Մակեդոնիայի ընտրանու հետ:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը