Հայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունը Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով «Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊ Իշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվել Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցում Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրել Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը Ինձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ «Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը Հայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան 

Վարկանիշի հակառակ կողմը. ո՞ր սցենարից է փորձում խուսափել Փաշինյանը

Վերլուծական
Համացանցում ակտիվ քննարկվում է օտարերկրյա տրանֆերտները եկամուտ դիտարկելու և դրանց վրա համապատասխանաբար 23 տոկոս եկամտային հարկ կիրառելու հարցը: Այսպես կոչված, խոպանչիներին հարկելու մասին օրինագիծն առաջացրել է համընդհանուր դժգոհություն, և սա ինքնին հասկանալի է: Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Այնուհետև ՊԵԿ-ը տարածեց պարզաբանում, որտեղ ասվում էր, որ նման նախագիծ դեռևս չկա, սակայն գաղափար, ամեն դեպքում, կա:
 
«Խոպանչիների» թեման հասարակության համար ամենացավոտ խնդիրն է, այն պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված՝ աշխատանք չունենալով Հայրենիքում՝ ստիպված է օրվա հացը վաստակել դրա սահմաններից դուրս՝ արտերկրում: Բնական է, որ «խոպանչիները» և նրանց ընտանիքները հանդիսանում են հասարակության սոցիալապես խոցելի հատվածը և այդ հատվածի հարկային բեռի ավելացումը չի կարող չհանգեցնել հանրային դժգոհության լայն ալիքի: Նկատենք, որ իշխանությունները հանգիստ կարող էին նման նախաձեռնության մասին ավետել ընտրություններից հետո, և դա ավելի տրամաբանական կլիներ՝ հաշվի առնելով, որ հասարակության գրպանին խփող ցանկացած նախաձեռնություն ընտրություններից կես ամիս առաջ՝ անմիջական հարված է իշխող քաղաքական ուժի վարկանիշին: 
 
Միևնույն ժամանակ, նշենք, որ սա նման առաջին դրվագը չէ: Իշխող քաղաքական ուժի վարկանիշին հարվածում է նաև այն կադրային քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ այդ քաղաքականությունից վարչապետը չշեղվեց անգամ հանրային լայն ռեզոնանսից հետո, երբ պարզ դարձավ, որ հասարակության մի ստվար զանգված չի ընկալում նախորդ համակարգի ներկայացուցիչներին Նոր Հայաստանի պետական կառավարման համակարգում կամ «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում տեղավորելը: Միևնույն ժամանակ, չեն «փայլում» նաև հեղափոխական թիմի անդամները՝ վարչապետի գործերի աղանդավոր կառավարչից (արդեն նախկին) մինչև վիճակագրական տվյալներին չտիրապետող Արարատի մարզպետ, նախարարությունում քարոզարշավ իրականացնող տրանսպորտի նախարարից մինչև ընկերներին և ծանոթներին աշխատանքի տեղավորող առողջապահության նախարար, կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված փոխվարչապետ: Բոլորը կարծես ջանք ու եռանդ չեն խնայում իշխող քաղաքական ուժի վարկանիշը հնարավորինս նվազեցնելու համար և պետք է ասել՝ ընդհուպ մոտեցել են իրենց նպատակի իրականացմանը:
 
Իշխող քաղաքական թիմի վարկանիշին լրջորեն հարվածում է նաև արտաքին քաղաքական վեկտորում  կուտակված խնդիրների պաշարը, Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Փաշինյանի դրսևորած հարաբերական պասիվությունը: Ընհանրապես՝ հանրության համար այնքան էլ պարզ ու հստակ չէ, թե ինչպիսին  է այն՝ Նոր Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Պատահական չէ, որ նախընտրական այս փուլում Փաշինյանի քաղաքական հակառակորդների գլխավոր թիրախը հենց Հայաստանի արտաքին քաղաքական սայթաքումներն են: Փաշինյանի, հետևաբար՝ նաև իշխող քաղաքական ուժի վարկանիշին ոչ պակաս հարվածում է տրված և կատարված խոստումների կոնտրաստը: Բերենք ընդամենը մի քանի օրինակ՝ հեղափոխության օրերին Փաշինյանը խոստացավ իսպառ վերացնել ճանապարհներին առկա արագաչափերը և տեսանկարահանող սարքերը՝ դրանք անվանելով «թալանի գործիք»: Այսօր արդեն կառավարությունը առաջարկում է ավելացնել վերոնշյալ սարքերի թիվը՝ որպես հիմնավորում բերելով ճանապարհատրանսպորտային պատահարների կտրուկ ավելացումը: Խոստումներ էին հնչել վերացնել հանրահայտ «կարմիր գծերը», իսկ այսօր արդեն պատճառաբանություններ են ի հայտ եկել, թե ինչու պետությանը ձեռնտու չէ  գնալ նման քայլի:
 
Առաջին հայացքից՝ քաղաքական թիմի նման գործելաոճը անտրամաբանական է, եթե, իհարկե, «Իմ Քայլը» դաշինքի վարկանիշի նվազումը այս կամ այն պատճառներով չի բխում հենց Նիկոլ Փաշինյանի շահերից: Արդյո՞ք նա ցանկանում է հավաքել քվեների 75-80 տոկոսը և ունենալ միատարր խորհրդարան, որտեղ նա չի ունենա որևէ հակակշիռ, բացի այդ, ինչը ոչ պակաս կարևոր է՝ կունենա պատասխանատվության շատ ավելի մեծ չափաբաժին՝ ստացած քվեներին համապատասխան: Երկրում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակը, ներդրումների բացակայությունը, արտաքին քաղաքական դաշտում ի հայտ եկած խնդիրները ընտրություններից հետո շտապ լուծում են պահանջելու: Արդյո՞ք Փաշինյանը ցանկանում է ստեղծված իրավիճակի «տակից» միայնակ դուրս գալ: Թերևս՝ ոչ: Բացի այդ, միատարր խորհրդարանը ուղղակի հակասում է Փաշինյանի հայտարարած ժողովրդավարական սկզբունքներին: Այս և նաև մի շարք այլ պատճառներով՝ վարչապետին ձեռնտու է որքան հնարավոր է մեծ թվով քաղաքական ուժերի ներկայությունը նորընտիր խորհրդարանում: Փաշինյանի և նրա քաղաքական թիմը, սակայն, պետք է դիտարկեն ևս մի տարբերակ, որի դեպքում չնայած Փաշինյանի բոլոր ջանքերին հասարակության մի ստվար զանգված իր քվեն միևնույնն է՝ տալու է նրան` հենց օրվա իշխանություններին դարձնելով ստեղծված  իրավիճակի և դրանից բխող բոլոր բացասական հետևանքների համար միանձնյա պատասխանատու: Արդյո՞ք Փաշինյանի թիմը պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը: Հեղափոխական թիմի քայլերը, որոնց մենք այսօր ականատես ենք լինում և որոնք առաջին հայացքից կարող են անտրամաբանական թվալ՝ իրականում միտված են հենց նման սցենարից խուսափելուն…
 
 
Ս.Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքները
Ամենադիտված